Զելենսկին միանգամից 12 դեսպանի կհեռացնի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է ցնցել երկրի դիվանագիտական համակարգն ու միանգամից փոխել տասնյակից ավելի դեսպանների։ Ուկրաինայի նախագահականից տեղեկացրել են, որ արդեն իսկ որոշված է, թե որ երկրներում Ուկրաինայի դեսպաններն են հեռացվելու, բայց առայժմ այդ տվյալները չեն հրապարակվում։
Բացահայտվել է միայն այն, որ այս փուլում դիվանագիտական ծառայությունը կթողնի 12 դեսպան, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգներում Ուկրաինայի ներկայացուցիչը։ Զելենսկու աշխատակազմը ներկայում նախապատրաստում է պաշտոնավարող դեսպանների հետկանչի ու կազմակերպում նրանց փոխարեն նոր կադրերի ընդունման ու համաձայնեցման գործընթացը։
Մինչ այդ, հիշեցնենք՝ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում անհրաժեշտ է լյուսատրացիա անել՝ հեռացնել բոլոր այն կադրերին, որոնք պետական համակարգում աշխատել են 2014 թվականից հետո։