Այսօր՝ 31 մարտի 2020թ., 00:00
Թուրքմենստանում արգելել են «կորոնավիրուս» բառն օգտագործել․ «Լրագրողներ առանց սահմանների» Գյուղոլորտի վարկերը՝ մինչև 1 մլն դրամ, տոկոսադրույքը` 0%, մարման ժամկետը՝ մինչև 2 տարի. խորհրդակցություն Դոլարի փոխարժեքն աճել է 3,67 դրամով. եվրոն եւս թանկացել է Ավստրալիայում հայտնաբերվել է Երկրագնդի ամենահին՝ ավելի քան 2 մլրդ տարեկան հարվածային խառնարանը Արտաշատի բկ-ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի Ուշքս չի գնում Արսեն Թորոսյանի համար. Սասուն Միքայելյանի ելույթը Աժ-ում ծիծաղ առաջացրեց (տեսանյութ) Այս իրադարձությունը չի կարող ազդել ԼՂ հետագա կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա․ ԵՄ մամուլի խոսնակ Գևորգ Գրիգորյանը դատի է տալիս պարետին Տեսնես Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ուզի մի տղամարդ տղա Երևանի քաղաքապետ ունենար Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Արմեն Թավադյանի գործով նիստեր չեն նշանակվում Լուկաշենկոն ու Փաշինյանը քննարկել են ներմուծվող գազի գնի հարցը՝ նշելով, որ այն բարձր է և չի համապատասխանում համաշխարհային մակարդակին Իշխանությունը կրիզիս-մենեջմենթից ոչինչ չի հասկանում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մհեր Գրիգորյանի նամակը՝ Ալեքսեյ Միլլերին. Նա առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը․ ուղիղ Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան Ադրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան․ ուղիղ Դիմակներն ու ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին. Նետեք փակ աղբամանի մեջ. նախարարություն Պարետի որոշմամբ փակվելու են Չարենցավան մուտք ու ելքի ճանապարհները Սա ի՞նչ խոսելու ձև է. Ասեմ ուր էինք՝ հանձնաժողովից երկու հոգի ինքնամեկուսացած են. (տեսանյութ) Սնոուդենը նախազգուշացրել է COVID-19-ի պատճառով սահմանած հսկողության հետեւանքների մասին. Business Insider Խայտառակ նախագիծը ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ջանքերով տապալվեց. Ընդդիմադիրներն այսօր մի կարեւոր բան ապացուցեցին. Ռուբեն Մելիքյան Վրաստանում այսօրվանից համազգային կարանտին է Աբսուրդի թատրոն. Կառավարությունը խորհրդարանից հետ կանչեց դիահերձման արգելքի մասին օրինագիծը Ադրբեջանում շուրջ 20 օրով հետաձգվել է նաև զորացրումը «Այդ որոշումը եղել է գիտակցված եւ հիմնավորված». Բակո Սահակյանը՝ ընտրությունները չհետաձգելու մասին Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների տոկոսները, տույժերը կզիջվեն, եթե մարեն մայր գումարը Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 2 դեպք. մարզպետ Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային վարկավորման ծրագրի մանրամասները Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հրաժեշտ են տվել Instagram-ում 11 միլիոնանոց լսարանին Հանուն Արցախի անվտանգության և արդարության. Վիտալի Բալասանյանը քվեարկեց ԱԺ-ն չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունները. «Իմ քայլի» ձայները չհերիքեցին Անկարայի մոտեցումներն ակնհայտ կերպով հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը. Արցախի ԱԳՆ Նոյեմբերյանի զորամասերում կորոնավիրուսի տարածման լուրը կեղծ է. ՊՆ խոսնակ Կորոնավիրուսն ապալեգիտիմացրել է Փաշինյանի կառավարությանը. Անդրանիկ Թեւանյան Կորոնավիրուսի վարակման 50 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի Տեղի է ունեցել կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը. նոր սարքավորումների ենք սպասում ԿԲ-ն հաստատում է` կենսաթոշակային հաշիվների մնացորդները նվազել են Ստեղծվում է «մտքի ոստիկանություն», այն էլ` դեռևա չսափրված տղաների ղեկավարությամբ. Արսեն Բաբայան Թուրքիան աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող վայրագ գործողություններին. Հայաստանի ԱԳՆ Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։ Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն. Արմեն Սարգսյան Արցախում ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 24,9 տոկոսը 14 թեկնածուներն էլ աջակցություն ունեն Հայաստանի իշխանությունների կողմից. Արայիկ Հարությունյան Լուլուն կրկին սուր քննադատության ենթարկեց Արսեն Թորոսյանին (Տեսանյութ) Ռուսաստանը բժշկական պարագաներով լցված ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ. Դոնալդ Թրամփ. РИА Новости Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը․ տեսանյութ Ահա սա է Փաշինյանի խմբակցության իրական մակարդակը «Ռեալը» ևս կկրճատի ֆուտբոլիստների աշխատավարձը Այս կարգավորումները դառնալու են մարդու իրավունքների նկատմամբ բարձր միջամտության ու սահմանափակումների հիմք. Ա. Թաթոյան Առաջարկ պարետատանը Մենք սգում ենք ձեզ հետ միասին. Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Լեւոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի մահվան կապակցությամբ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի հարցը 80.000 ՓՄՁ-ից 3000-ը կկարողանա օգտվել այդ փաթեթներից, մնացածն ի՞նչ են անելու Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են կայանալ օգոստոսին Կրճատելու են, այն էլ 70 տոկոսով Բարսելոնայի ֆուտբոլիստների աշխատավարձերը Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը. «Ազգային օրակարգ» Թուրք-իրանական սահմանին գազատարի պայթյուն է տեղի ունեցել Դիմակներն իզուր էլ գնել էիք՝ կարող եք դեն նետել Ադրբեջանի կրակոցից Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում 300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն. Ռուբեն Մելիքյան «Սա երկարաժամկետ պայքար է, և մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը»․ ԱՀԿ ներկայացուցիչ․ Reuters Նախագիծը չի՛ ենթադրում որեւէ խոսակցության ձայնագրում կամ որեւէ այլ բովանդակության բացահայտում. հաղորդագրություն Վարկերի ավելացումը տնտեսությանը և հասարակությանը կդնի ավելի մեծ բեռի տակ Հանձնարարական է իջեցվել՝ «տակից» աջակցել նախագահին . որոնք են պատճառները Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղոլորտի կարևոր նշանակությունը Հայաստանի պարենային անվտանգության տեսանկյունից «Իմ քայլում» համակարծիք չեն. ո՞ր պատգամավորների ձեռքը չգնաց կողմ քվեարկել տոտալ վերահսկողությանը Որոնք են այն մութ նպատակներըը, որոնք կան իշխանության նախաձեռնությունների կոնտեքստում Հայաստանում հեղուկ գազի պակասուրդ է. Փոխարենը բենզինի գինը հասել է 300 դրամի Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց Ո՞րն է մարդկանց տեղորոշելու նախագծի իրական նպատակը. ի՞նչ է լինելու այդ տվյալների հետ համաճարակից հետո Կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակն աճել է Դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում. փաստաբան Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն Տնտեսական խնդիրների փունջն իսկական սպառնալիք է դառնում Փաշինյանի համար ԱԺ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստի պատասխանը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից Մեկուսացման պրոցեսը շարունակվում է Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը Այս կարգավորումները դառնալու են մարդու իրավունքների նկատմամբ բարձր միջամտության ու սահմանափակումների հիմք. Ա. Թաթոյան
Հարցում

Դ. Սահակյանցը «Ոսկե Ծիրանի» ֆիլմերի պատճառով դեմարշ է արել և դուրս եկել Կինեմատոգրաֆիստների միությունից

Դա պայքարի իմ ձևն է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ցուցադրվող ֆիլմերի դեմ, և որոշեցի դեմարշ անել և դուրս գալ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը:

«Ես սկզբունքորեն դեմ եմ նման ֆիլմերին` թուրքական, ադրբեջանական, և վերջին կաթիլը եղավ տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը, որն էլ մրցանակ ստացավ: Պատերազմող երկրում նման թեմաները բարձրացնել` թուրքերի, ադրբեջանցիների, տրանսգենդերների հետ ընկերություն անելու, կարծում եմ, ճիշտ չէ»,-ասաց նա:

Դավիթ Սահակյանցը նշեց, որ նախկինում ևս եղել են փորձեր նմանատիպ ֆիլմեր ցուցադրելու, բայց դրանք կանխվել են, այս տարի չհաջողվեց: «Կարծում եմ, որ ուղիղ կապ կա քաղաքական իրավիճակի և այս ցուցադրվող ֆիլմերի միջև, քանի որ պատերազմող երկու երկրների մեջ խաղաղության քարոզի կոչ է արվում, որն ընթանում է միայն մեզ մոտ: Լոբբինգ կա, որ մեզ պարտադրում են անցկացնել այն օրենսդրությունը, որը կհամապատասխանի իրենց պատկերացրած ստանդարտներին»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ փաստորեն ստացվում է, որ այսօրվա «Ոսկե ծիրանը» ուղիղ արտացոլումն է իշխանության քաղաքականության:

Հարցին, թե արդյոք իր մտահոգությունները կիսել է ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ, նա պատասխանեց, որ դա ի սկզբանե անիմաստ է համարել, քանի որ, ըստ նրա, Հարություն Խաչատրյանը դա գիտակցված է անում: «Ինձ համար կապ չունի՝ նա ստիպված է արել, թե ոչ, քանի որ ես այդ քայլը համարում եմ սխալ և վտանգավոր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե այստեղ Մշակույթի նախարարության թերացումն է տեսնում, ասաց՝ կա՛մ թերացումը, կա՛մ ուղղորդումը:

Նշենք, որ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանից, սակայն հեռախոսահամարը անհասանելի էր:

Tert.am-ը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանից արձագանք խնդրեց խնդրի վերաբերյալ, ով նախ նշեց, որ մի քիչ զարմացած է Դավիթ Սահակյանցի բողոքի մեթոդի վրա, որովհետև նրան համարում է տաղանդավոր արվեստագետ: «Բողոքի մեթոդը ինձ թվում է ժամանակավրեպ, որովհետև մենք կարող ենք անհամաձայնություններ ունենալ, կարող ենք չընդունել ստեղծագործական գիծը, բայց դա այդպես աղմկահարույց անելը չեմ հասկանում, թեև դա իր իրավունքն է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պետք է աներ այդ դեպքում Դավիթ Սահակյանցը, փոխնախարարն ասաց, որ այդ խնդիրների քննարկման մասնագիտական հարթակներ կան: «Ի վերջո, Կինեմատոգրաֆիստների միությունը «Ոսկե Ծիրանը» չէ, ոչ էլ Հարություն Խաչատրյանն է, այլ յուրաքանչյուր անդամն է իր սկզբունքներով: Ես կառաջարկեի, որ Դավիթ Սահակյանցը հրավիրեր քննարկում այս հարցերի վերաբերյալ և փորձեր պարզաբանումներ ստանալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ցուցադրված ֆիլմերին, նախ Արայիկ Խզմալյանը նշեց, որ նման ծագումնաբանական ֆիլմեր նախկինում ևս ցուցադրվել են: «Սա նոր բան չէ, թող չփորձեն սա ներկայացնել որպես նոր երևույթ»,-ասաց նա:

Վերջինս հավելեց՝ ինքը արվեստագետ է` իր մասնագիտությամբ և աշխարհայացքով և կարծում է, որ թեմատիկ կողմնորոշումով կամ ազգային պատկանելիությամբ որևէ գործ գնահատելը ճիշտ ճանապարհ չէ. «Մենք կարող ենք քննադատել գեղարվեստական մակարդակը, կարող ենք քննադատել անտաղանդ ռեժիսորական աշխատանքը, այսինքն` մեր խնդիրը ի վերջո արվեստն է, այսինքն` եթե արվեստ կա, ապա կապ չունի՝ ինչ ծագման, ինչ սեռական կողմնորոշման տեր է այդ ռեժիսորը»,-ասաց նա և օրինակ բերեց «Մահը Վենետիկում» ֆիլմը, և նշեց, որ եթե պետք է թեմայով կողմնորոշվել, ապա պետք է գնահատել այդ ֆիլմի ռեժիսորին, բայց այն գեղարվեստական գլուխգործոց է:

Ըստ Արայիկ Խզմալյանի` իրենք՝ որպես մասնագետներ, պետք է տան միշտ մասնագիտական գնահատական, իսկ ոչ մասնագետ հասարակությունը իրավունք ունի տալ նաև բարոյական գնահատական: «Ես ծանոթ եմ ֆիլմի համոռատագրությանը, և ֆիլմում որևէ հակահայկական ակնարկ, հայատյացություն չկար, ֆիլմն ընդհանրապես կապ չունի մեր երկու ժողովուրդների հետո, ֆիլմը, կարծեմ, ռուս-ադրբեջանական արտադրության է»,-ասաց նա և նշեց, որ տրանսգենդերի վերաբերյալ ֆիլմը չի դիտել և չի կարող դատողություններ անել:

Այսպիսով` Արայիկ Խզմալյանը նշեց, որ Դավիթ Սահակյանցից ակնկալում էր ֆիլմի մասնագիտական գնահատական, ոչ թե բարոյական: «Ես հասկանում եմ, որ հասարակությունը ունի շատ զգայուն կետեր, հասարակության բոլոր մտահոգությունները ես հասկանում եմ, բայց դրանց դեմագոգիայով պետք չէ զբաղվենք: Որովհետև եթե մենք պետք է մեր հարևան երկրի հետ մրցակցենք բարբարոսությամբ, կարծում եմ՝ սա անընդունելի է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նախարարության հնարավոր ուղղորդելուն, ապա փոխնախարարն ասաց, որ ծիծաղելի կլիներ, եթե նախարարությունը միջամտեր միջազգային փառատոնի ժյուրիի աշխատանքին, ինչը ամբողջ աշխարհի, այդ թվում՝ իր համար անհասկանալի կլինի: «Դա կդիտվի քաղաքական, հասարակական ճնշում, և մենք որևէ կերպ չենք միջամտել ժյուրիի աշխատանքներին»,-ասաց նա:

Ամեն դեպքում Արայիկ Խզմալյանը կարծում է՝ «Ոսկե Ծիրանը» տեղեկացվածության իմաստով ունի թերացումներ: «Մենք ամբողջ կազմկոմիտեին հրավիրելու ենք նախարարություն և քննարկելու ենք հետագա առավել համաձայնեցված և տեղեկացվածության իմաստով ավելի արդյունավետ համագործակցության խնդիրը, որովհետև տեղեկատվություն տրամադրելու հարցում «Ոսկե Ծիրանը» ունի թերացումներ»,-ասաց նա:

website by Sargssyan