ԵՄ հավաքում քննարկում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված կացությունը
Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները այսօր Բրյուսելում քննարկում են Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված կացությունը:
Օրակարգային գլխավոր թեման Իրանի հետ առևտրի հատուկ մեխանիզմի ստեղծումն է, որ հնարավորություն կտա շրջանցել ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի համոզմամբ՝ Իրանի հետ կնքված համաձայնագրի փրկության հնարավորությունները դեռ վերջնականապես կորսված չեն: «Կարծում եմ, որ միջուկային համաձայնագրի փրկության պատուհանը թեև փակվում է, սակայն որոշակի հնարավորություններ դեռևս առկա են», - նշում էր բրիտանացի նախարարը: