ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր է տվել Իրանի արտգործնախարարին
ԱՄՆ իշխանությունները Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին մուտքի արտոնագիր են տվել, որպեսզի նա կարողանա այցելել Նյու Յորք։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալիրեզա Միրուսեֆին։ Դիվանագետի խոսքով, Զարիֆն արդեն Նյու Յորքում է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա այնտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի ամենամյա նստաշրջանին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվել է պատժամիջոցներ սահմանել Իրանի արտգործնախարարի նկատմամբ, սակայն հետո որոշել են առայժմ զերծ մնալ այդ մտքից։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում