«Թիվ 1 երկիրը». Թրամփը պարծեցել է ԱՄՆ-ի տնտեսական հաջողություններով
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը նշել է Միացյալ Նահանգների տնտեսական մեծ աճի մասին: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարող է պարծենալ իր տնտեսական առաջընթացով՝ չնայած այն հնացած քաղաքականությանը, որ վարում է Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը:
Մինչդեռ, ԱՄՆ նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգները տնտեսապես «դեռ աճելու շատ տեղ ունի»:
Ավելի վաղ Թրամփը պարծեցել էր ԱՄՆ-ի միջուկային զինանոցով։ Նրա խոսքով՝ երկիրն աշխարհում ամենից շատ զենքն ունի, որոնք լավագույնն են: