«ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկի ամոթն ու խայտառակությունը
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ մեզ դիմած քաղաքացին հայտնել է, թե «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղերից մեկում իրենից հրաժարվել են ընդունել հինգ հարյուր եվրոյանոց թղադրամ, պատճառաբանելով, որ ներքին որոշում ունեն չընդունել այդ թղթադրամները:
Մենք բաց նամակով դիմեցին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, զրուցեցինք ԿԲ լրատվական ծառայության հետ, բայց խնդիրն այդպես էլ չկարգավորվեց: Ավելին, այս բանկը անգամ չարձագանքեց տեղի ունեցածին:
Օրերս մենք փորձեցինք, թե որեւէ փոփոխություն եղե՞լ է, որեւէ հետեւություն արե՞լ են: Պարզվեց, որ ոչ մի հետեւություն եւ փոփոխություն չի եղել: Վազգեն Սարգսյանի փողոցում գտնվող «ԱԿԲԱ»-ի մասնաճյուղում նույն խայտառակությունն էր: Այստեղ եւս հինգ հարյուր եվրոյանոց թղթադրամ չեն վերցնում, բացի այդ այնքան հերթ էր, որ ինքնաբուխ բողոքի ակցիա տեղի ունեցավ, բայց կառավարիչը հրաժարվեց դուրս գալ եւ պարզաբանումներ ներկայացնել:
Բանկը ունի իր տեսախցիկները, կարող են հանգիստ ուսումնասիրել վիճակը, եթե կարիք լինի մենք եւս կարող ենք տեսագրություն տրամադրել: Խայտառակություն, որը շարունակվում է: «ԱԿԲԱ» բանկը չի հարգում ոչ Հայաստանի օրենքը, ոչ իր մոտ հաշիվներ ունեցող քաղաքացուն: Պատահական չէ, որ շատերը հայտարարում էին, թե պատրաստվում են փակել իրենց հաշիվներն այդ բանկում, այդ թվում եւ իրավաբանական անձինք:
Վիրավորական է, երբ քաղաքացուց չեն վերցնում հինգ հարյու եվրոփյանոց թղթադրամը, բայց ավելի վիրավորական է հերթում անվերջ սպասելը: Սա «ԱԿԲԱ» բանկի վերաբերմունքն է ՀՀ քաղաքացուն, որի միջոցներով էլ սնվում եւ ապրում է: ՀՀ քաղաքացու պատասխանն էլ պետք է լինի համարժեք:
Top-News.am