Ադրբեջանում 500-ամյա ծառի ճյուղի կոտրվելու հետևանքով հոսպիտալացվածների մեջ կան արտասահմանցիներ
Երեկ առավոտյան Ադրբեջանի Շեքիի խաների պալատի մոտակայքում 500-ամյա ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է զբոսաշրջիկների վրա: Տուժել է 19 մարդ, որոնց մի մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Տուժածներից 2-ը Ռուսաստանի, 5-ը Սիրիայի քաղաքացիներ են:
Վիրավորներից 4-ը՝ մեկ ադրբեջանցի և 3 սիրիացի, տեղափոխվել են Բաքու՝ տրավմատոլոգիայի ինստիտուտ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում