Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Երևանում հուլիսի 13-14-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: