Էլեկտրաէներգիայի անջատումների մասին 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն
«Էներգահամակարգի խոշոր խափանման հետ կապված կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ և 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նշենք, որ ավելի վաղ՝ կառավարության նիստին ԱԱԾ տնօրենն ասել էր, որ հանձնարարել է նյութեր նախապատրաստել՝ պարզելու էլեկտրաէներգիայի տատանումների պատճառները:
‹‹Երեկ կառավարության նիստում ես ասել եմ, որ եղել է էներգահամակարգի խոշոր խափանում և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզել դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքում, թե տեխնիկական պատճառներով»,- հայտարարեց ԱԱԾ տնօրենը։