Քաղաքապետին Գանդոն անվանած ուկրաինացու հայ փաստաբանը դատարանում ապացուցել է, որ նկատի է ունեցել ֆանտաստ գրողի
Կիևի վերաքննիչ դատարանը վարչական պատասխանատվությունից ազատել Է Կիևի մարզի Տետիեւի բնակչին, որը քաղաքապետին Գանդոն է անվանել: Այս մասին գրում է «Настоящее Время»-ն՝ հղում տալով «Դատական թղթակից» պարբերականին։
Միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Տետիևում։ Ռոսկա գետակի կառուցման վերաբերյալ ժողովի ժամանակ պատասխանողը, մատնացույց անելով քաղաքապետին, ասել է, որ «նման Գանդոնները սուտ են գրում»:
Քաղաքապետը դիմել է Տետիևի շրջանային դատարան։ Այս դատարանը պատասխանողին մեղավոր է ճանաչել մանր խուլիգանության մեջ եւ տուգանել 51 գրիվնայով (2 դոլարից պակաս):
Դրանից հետո պատասխանողը դիմել է Վերաքննիչ դատարան։ Նա պնդում էր, որ նկատի է ունեցել ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնին. «Քանի որ կարծում էր, որ իր մրցակիցը, ինչպես եւ ֆրանսիացի գրողը, ֆանտաստիկ բաներ է պատմում»:
Ապացույցների պակասի պատճառով Վերաքննիչ դատարանը փակել է գործը։
Նշենք, որ քաղաքացու պաշտպանությունը իրականացրել է «Майоров, Нерсесян и партнеры» փաստաբանական գրասենյակը, և պաշտպանը եղել է հայ։
Լուսանկարում Տետիևի քաղաքապետն է։