Երևանում փորձնական նոր ավտոբուս է դուրս եկել երթուղի
Այսօր՝ հուլիսի 12-ին, Երևանում փորձնական երթուղի է դուրս եկել նոր ավտոբուս, որի երկարությունը կազմում է 16 մետր։
«Փորձարկումը սկսված է, ասում են քաղաքացիները գոհ են», - գրել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նշվում է, որ ավտոբուսը գերմանական Man արտադրության է և Ֆրանսիայի Լիոն քույր–քաղաքի նվերն է Հայաստանին։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում