1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 սեպտեմբերի 2019թ., 00:00
Այս տեսանյութը հերթական ապացույցն է, թե ինչպիսի ստոր կեղծիքների է դիմել իշխանությունն այս ողջ ընթացքում Ոստիկանները կրկին արցունքաբեր գազ են կիրառել Արդեն առանց Ուկրաինայի Թուրքիայի C 400-ների մատակարարման երկրորդ փուլն ավարտված է Բեքհեմը ցանկանում է խաղալ տոտենհեմում Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հաճախ խախտում են թագավորական ընտանիքի ոսկե կանոնները Արիանա Գրանդեն, Մայլի Սայրուսը և Լանա Դել Ռեյը խնդրում են իրենց հրեշտակ չկոչել (տեսանյութ) Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին Եթե հանքը շահագործվի, պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի. Հայկ Բարսեղյան Վրացական կրքեր ընտրություններից առաջ․ նախկին բանկիրը մեղադրում է Իվանիշվիլիին Քիմ Քարդաշյանն այլևս մտադիր չէ երեխաներ ունենալ Դե ինչ,հարգելիներս, թեւակոխեցինք մանիպուլյացիոն նոր փուլ Արթուր Ալեքսանյանի երկրորդ հաղթանակը՝ 10։0 (տեսանյութ) Ապացույց հավաքելու իրավասությունը փոխանցելով «հպարտ» քաղաքացուն, պետք է այդ «հպարտի» համար սահմանեն նաեւ ապացույց կեղծելու համար քրեական պատասխանատվություն Հրանտ Դինքն այսօր կդառնար 65 տարեկան Բրիտանացիների մեծ մասը կարծում է, որ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան Brexit-ից հետո պետք է անկախանան. հարցում Հորդանանում զբոսաշրջիկներին առաջարկում են բնակվել «ինչպես Մարսում» (տեսանյութ) Սեպտեմբերի 15-ը՝ Ժողովրդավարության միջազգային օր Մխիթարյանի նորամուտը հրաշքներ է խոստանում Գերմանացի գիտնականներն առնետներին պահմտոցի խաղալ են սովորեցրել Շոկոլադե Snickers կոնֆետները 30 տարի անց կվերադարձնեն իրենց հին անվանումը Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել Հայտնի է Բլենհեյմի պալատից գողացված ոսկե զուգարանակոնքի արժեքը Կարեն Խաչանովը հայր է դարձել (լուսանկար) Մեծ Բրիտանիայում «չափազանց գեր» աշակերտուհուն հեռացրել են դասից Պոմպեոն մեղադրել է Իրանին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների մեջ Սնոուդենը հայտնել է Ֆրանսիայում ապաստան ստանալու ցանկության մասին Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Ամերիկուհին սոցցանցում պարծեցել է մարդկային ոսկորից պատրաստված գանգի տեսքով մատանիով Անօդաչուների հարձակումից հետո նավթի արդյունահանումը Սաուդյան Արաբիայում կրկնակի կրճատվել է Գերմանիայում կայացել է օդային անօդաչու տաքսիի փորձնական թռիչքը Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը Փոխվում է ուժի հարաբերակցությունը ու ուժի վեկտորը Արմեն Գևորգյան. մեկ անգամ ևս՝ վիճահարույց օրինագծի շուրջ Բեյրութում մահացել է Արամ Ա Կաթողիկոսի մայրը Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հայտացուցակում է Հռոմի Պապը ցմահ ազատազրկման դեմ է հանդես եկել Լուծեք խնդիրը եւ կանխեք զանգվածային բողոքի դրսևորումները. հրապարակվեցին նախաձեռնության պահանջները Շիրակի մարզում կրկին երկրաշարժ է գրանցվել Բակո Սահակյանը Քարվաճառում մասնակցել է Արցախյան մեղրի փառատոնին Քաղաքացին հաղթեց․ Քաղաքապետարանն ապօրինի է շենքը քանդել ՍԴ որոշումից խոսողները կարծես ծանոթ չեն Սահմանադրության 75 հոդվածին․ գնահատական Ադրբեջանի միացյալ ընդդիմությունը նոր հանրահավաք է նախաձեռնել Ֆիթնեսն օգնում է պահպանել ուղեղի կառույցները եւ լավացնել հիշողությունը Երեւանում մեկնարկել է երթն ի պաշտպանություն Ամուլսարի (Ուղիղ) «Վրեժխնդրության օրենքով ապրող ազգն ապագա չունի» Շուտով հայտնի կդառնա Արցախի նախագահի Ազգային վերածնունդ կուսակցության թեկնածուն «Ռեալն» ու «Լիվերպուլն հաղթեցին» «Նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն». Վահրամ քահանա Մելիքյան Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից մեկնարկած ավտոերթը հասել է Երևան Ինչո՞ւ հայաստանյան արջերը չեն սիրում լեհերին Ինչպես են Իջեւանում ամրացնում քաղաքական նոր մշակույթը Հովհաննես Ազոյանը վերադառնում է «Ռուսաստանն անկեղծ մոտեցում ցուցաբերեց Թուրքիայի նկատմամբ C-400-ների հարցում». Էրդողան Հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի թագուհու սիրելի ուտեստը, որն ընդամենը 3 դոլար արժե Մենք այսօր գործ ունենք մի ընկերության հետ, որը երբեք հանքարդյունաբերություն չի իրականացրել. աշխարհագրագետը՝ Ամուլսարի շահագործման մասին Էդվարդ Սնոուդենն ամուսնացել է Ռուսաստանում Լապշինը հասկացել է՝ ինչու է Երևանը խեղդվում աղբի մեջ Օրենսդրական վտանգները և խայտառակ օրինագծերը ՀՀ-ԱՄՆ կապերում բարձր մակարդակի հանդիպումների դեֆիցիտ է․ կարծիք Մխիթարյանը «Ռոմայի» հետ պատրաստվում է «Սասուոլոյի» հետ խաղին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Դուխով եղեք, թասիբով եղեք, կհանդիպենք Երեւանում. Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից ավտոերթ է մեկնարկել դեպի Երեւան Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները բարձր դատարանի որոշման առնչությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում ՍԴ դատավորների վրա ուժայինների կողմից հրաժարական պարտադրելու ճնշումները վերսկսվել են Սաուդյան Արաբիայում այրվում է աշխարհի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը (տեսանյութ) Վարչապետն ու կինն ապրում են Ֆեյսբուքում Զելենսկին բեմ է բարձրացել և խաղացել ինքն իրեն (տեսանյութ) Ի՞նչ է կատարվելու, երբ ընդունվի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նոր նախագիծը Շքեղ․ Սիրուշոն գրավիչ կերպարում Զելենսկին ասել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ «շատ բան ունի ասելու» ԱԱ-2019. Սլավիկ Գալստյանի կամային հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ՝ 16:7 Ով է «գործ տվող», ով՝ ոչ․ ԱԺ-ում կրքերը թեժ էին Որոշ մարզպետներ կորցնում են իրականության զգացումը. նրանք մեքենայի սպասարկ­ման, կահույքի, համակարգչային պարագաների համար զգալի ծախսեր են արել Փաշինյանի ամերիկյան օրակարգը դեռ հստակեցված չէ Նման կերպ հայ ազգը մի անգամ էլ է 1920 թ․ «պաշտպանել իր սուվերենությունը» 2100 թվականին Ալպերի ամենախոշոր սառցադաշտից կմնան մի քանի ոչ մեծ կտորներ Փաշինյանի քաղաքական երկվությունը. իր քաղաքական ամբիցիաներն ի կատար ածելու համար նա գործի է դնում իր գլխավոր գործիքը՝ ամբոխահաճությունը Օրվա հանդիպումների անոնս
Հարցում

Ո՞վ ու ինչպե՞ս փորձեց «կաշառել» Էրիկ Գրիգորյանին

«Իրատեսը» գրում է. «Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի հետնաբակում կայանած է «Toyota Camry 2.5L» մարդատար ավտոմեքենան, որը սպասարկում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին:

Այս նյութում կփորձենք հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ նախկին ԲՆ նախարարներին սպասարկող «Honda Accord» մակնիշի` 015LL55 պետհամարանիշով ավտոմեքենան փոխարինվեց «Toyota Camry 2.5L»-ով (ի դեպ, նույն պետհամարանիշով), և ո՞վ ու ինչպե՞ս փորձեց «կաշառել» Էրիկ Գրիգորյանին հետագայում իր ծրագրերն առաջ տանելու համար:

Պարզվում է, որ վերը նշված մեքենան գնվել և ՀՀ բնապահպանության նախարարության (ներկայումս՝ շրջակա միջավայրի նախարարության) «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին (ՊՀ) է փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակը`«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում:

Ձեռքիս տակ գտնվող համապատասխան փաստաթղթերի համաձայն` նպատակը եղել է նպաստել վերը նշված ծրագրի «Չափողականություն, հաշվետվայնություն և հավաստագրում» բաղադրիչի պատշաճ իրականացմանը, այսինքն` աջակցել ծրագրի պատասխանատու կողմ հանդիսացող նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ին: Սակայն այդ մեքենան առաջին իսկ օրվանից սպասարկում է նախարար Էրիկ Գրիգորյանին և երբևիցե չի ծառայել ծրագրի պատշաճ իրականացմանը: Ս.թ. ապրիլի 11-ին կառավարության նիստի օրակարգում տեսնում ենք «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և գույք ամրացնելու մասին» 17-րդ կետը: Որպես զեկուցող հանդես էր գալիս նախարար Էրիկ Գրիգորյանը:

Այս նիստից հետո որոշ լրատվամիջոցներ անդրադարձան այդ որոշմանը և տվեցին իրենց գնահատականը. «Լատենտային կոռուպցիա. միջազգային կազմակերպությունը կաշառում է պետական կառույցին»… Նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում (12 ապրիլ 2019 թ.) անմիջապես հանդես եկավ մի սրտաճմլիկ հայտարարությամբ, թե. «Այսօր «թերթերից» մեկը մի «սենսացիոն» լուր էր դրել, թե իբր միջազգային կազմակերպությունը կաշառել է կառավարությանը՝ մեքենա նվիրաբերելով։ Սովորաբար չեմ անդրադառնում նմանատիպ հրապարակումներին, բայց կից նկարներով տեղադրում եմ վերջին ժամանակահատվածում բնապահպանության նախարարության կողմից տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված տասնյակ մեքենաների նկարներից մի քանիսը։ Հ. Գ. Դրամաշնորհով ևս 4 նոր ամենագնաց մեքենաներ կստանանք առաջիկա օրերին»:

Իհարկե, դրամաշնորհով գնված 4 ամենագնացներն արդեն տեղ հասել են, և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրանք հետագայում կիրառելու է պահպանվող տարածքներում, սակայն ինչ վերաբերում է վերը նշված «Toyota Camry 2.5L»-ին, այն գնվել է մի ծրագրի շրջանակներում, որ ամրագրվել նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակին: Դա իր պաշտոնական նամակում հաստատել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դիմիտրի Մարիյասին:

Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ բնապահպանության նախարար(ներ)ի սպասարկման համար 2014 թվականին գնվել և ՀՀ ԲՆ-ին է տրամադրվել 2013 թվականի արտադրության «Honda Accord» մակնիշի (015 ԼԼ 55 համարանիշով) մեքենան, սակայն Է. Գրիգորյանին ներկայումս սպասարկում է և ՀՀ կառավարության նիստի օրակարգում հայտնված` վերը նշված ծրագրի գնած և իբր թե ՀՀ բնապահպանական ծրագրերի գրասենյակին հանձնվելիք մեքենան, որի համարանիշը, ի դեպ, դարձյալ 015 ԼԼ 55 է:

Մինչդեռ նախարարն այս ամենն իր ֆեյսբուքյան հարթակում անամոթաբար հերքում է, թե` նման մեքենա նախարարությունը նվիրատվություն չի ստացել, նաև տեղադրում KfW հարավի կենսոլորտային տարածքի միջոցներով, ինչպես նաև ՌԴ-ի կողմից տրամադրված` ռուսական արտադրության ամենագնացների նկարներն ու հաստատում, թե միակ նվիրատվությունը դրանք են:

Ըստ իմ ունեցած տեղեկությունների` «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրը համակարգում է Դիանա Հարությունյանը (ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող): Իսկ մեքենան նախարարին եղել է մեծ նվեր հետագա ծրագրերն առաջ հրելու համար: Հայտնի է, որ Էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց վատացնել հարաբերությունները մի շարք միջազգային բնապահպանական ծրագրերի հետ, անգամ` հայտնել իր «ոսկե» կարծիքը տարիներով կատարված աշխատանքների վերաբերյալ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

աժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

 

website by Sargssyan