Նավալնին կալանքից ազատ է արձակվել
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կալանքից ազատ է արձակվել:
Նա 10 օրով կալանավորվել էր «ապօրինի ցույցերի մասնակցելու» համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կալանավայրից դուրս գալիս նա հայտարարել է, որ ոստիկանությունն իրեն ապօրինի է կալանավորել՝ լրագրողներին կեղծ մեղադրանքներից պաշտպանելու նպատակով տեղի ունեցած ցույցերին մասնակցելու համար:
Նա նաև ասել է, որ առաջիկայում պատրաստվում է սատարել Մոսկվայում կայանալիք քաղաքային դումայի ընտրությունների համար գրանցվել չկարողացող անկախ թեկնածուներին: