1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., 00:00
150 աշխատակից անգործ է մնում. Գյումրու խնամքի կենտրոնների աշխատակիցները՝ վարչապետին. (տեսանյութ) Առանց Մխիթարյանի «Արսենալը» պարտվում է ԱՄԷ-ում կինը որոշել է բաժանվել ամուսնուց, քանի որ վերջինս իրեն «չափազանց շատ» է սիրում և երբեք չի վիճում իր հետ Իրանի ԱԳ նախարարը անսպասելիորեն այցելել է «Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողով Ռուս պատգամավորն առաջարկել է վերականգնել մահապատիժը Երևանը շարունակում է պարտվել. Արարատ-Արմենիան հաղթեց՝ չնայած խաղավարտին ընդունած գոլին Հայտնի է դարձել տիեզերքում կատարված առաջին «հանցագործության» մասին Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է Մեծ Բրիտանիան պարտավոր չէ վճարել ԵՄ-ին ամբողջական փոխհատուցում. Ջոնսոն Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրությունը մեսիջ է Չինաստանին եւ Ռուսաստանին Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը. Նիկոլ Փաշինյան Հավանաբար այս տարվա ընթացքում կունեանք ժամանակացույցը՝ երկու տարի է, երեք թե չորս․ մարզպետը՝ տնակների խնդրի մասին Սյունիքի մարզում հրդեհի հետևանքով 110 բնակիչ տարհանվել է Ադրբեջանցի գրոսմայստեր․ Մարիա Գեւորգյանին մասնակցությունից զրկելը թուրքական կողմի սադրանքն է Ամուլսարն առանց հանքի շարժումը համազգային բնույթ ունի. Գյումրիում ակցիա տեղի ունեցավ` իաջակցություն Ամուլսարի «Հաղթանակած» հավաքի 4-րդ օրվա հետաքրքիր ակնթարթները՝ մեկ հոլովակում Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա.Փաշինյանը՝ չծխող պաշտոնյաների մասին Փարիզը տոնում է քաղաքի ազատագրման 75 ամյակը Մոտ ապագայում Իրանը կներկայացնի հակաօդային պաշտպանության նոր համակարգը Մոուրինյուն սպասում է Ռեալի առաջարկին, այդ պատճառով մերժել է բոլոր ակումբներին Հոնգկոնգի ոստիկանությունը առաջին անգամ ջրցան կիրառեց Իրանի սրբատեղիները ապականելու դեպքում թշնամին ջախջախիչ պատասխան կստանա Թրամփը չի բացառել, որ Պուտինը կհրավիրվի G7-ի հաջորդ գագաթնաժողովին Հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ Վարչապետը կարո՞ղ է ապրանք կամ ապրանքանիշ գովազդել Ֆրանսիայում ընթանում է Մեծ Յոթնյակի գագաթաժողովը Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան Մինչ Փաշինյանը ընտանիքի հետ եկեղեցում էր, նրա թիկնապահները հսկում էին դուռը՝ ներս չթողնելով որեւէ մեկի Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարները՝ Իտալիայից Գյումրիում վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը ոստիկանը հեռացրեց (տեսանյութ) Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան Բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմերը (18+) Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել առեւտրային բանակցություններում Հոնկոնգի ոստիկանությունը ևս 29 ցուցարար է ձերբակալել Առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ Աբխազիայում այսօր նախագահական ընտրություններ են Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է ԱՄՆ-ը եւ Բրիտանիան կստեղծեն առեւտրի հարցերով աշխատանքային խումբ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ Լիվերպուլը պատրաստ է վաճառել Սալահին 2020 թվականին Սիրուշոն՝ Շուշիում (լուսանկարներ) Ինչպես են ապամոնտաժել եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած օդանավը (տեսանյութ) Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է Արցախը դիտել որպես պրոբլեմ, նշանակում է կապիտուլիացիայի ձեռք մեկնել Բաքվին․ Գեղամ Նազարյան Դեն Բիլզերյանը մարզվում է մի խումբ կիսամերկ մոդելների հետ (տեսանյութ) Մերկելը G7-ի բացումից առաջ լողափ է այցելել (տեսանյութ) Քենիայի արգելոցում լուսանկարիչը ֆիքսել է ընձառյուծների «ակրոբատիկ հնարքները» (լուսանկարներ) Խետաֆեն սխալմամբ հայտարարել է գլխավոր մարզչի մահվան մասին ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը 4 մթերք, որոնցից անհրաժեշտ է հրաժարվել 40 տարեկանից հետո «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին 50-55 հայ ուղեւորներ արդեն 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում «Մալաթիա մոլի» շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (ուղիղ) Հազարավոր գերմանացի ֆուտբոլասերներ աղոթել են հաջող սեզոնի համար (տեսանյութ) Բորիս Ջոնսոնը ԱՄՆ-ին կոչ է արել բրիտանական ընկերություններից հանել սահմանափակումները Գերմանիայում Վրաստանի քաղաքացու սպանության մեղադրանքով կալանավորվել է մի ռուսաստանցի Աբխազիայում նախագահ են ընտրում Եղիսաբեթ II-ը դժգոհել է Թրամփից Ռուս բռնցքամարտիկը բարձրացել է Արարատի գագաթը (լուսանկարներ) Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) Գերմանիայում հայտնաբերվել է խոտանված Mercedes-ների մի ամբողջ գերեզմանոց Խոստումների առատությունից հասկանալի է, որ ժողովրդագրության ոլորտում վիճակը լավ չէ Քաղաքացիները ձվեր են նետել Դիլիջանի ոստիկանության շենքի ուղղությամբ (տեսանյութ) Մինչ Ամազոնի անտառներն այրվում են, Բրազիլիայի նախագահը սելֆի է անում և կատակում է Արսենալը պարտվեց Լիվերպուլին․ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ վերջին րոպեներին Վիճաբանություն` «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վայրում. հարվածել են ոստիկանի (տեսանյութ) Փաշինյանը հայտնեց հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը «Չեն մտածում եւ արտահայտվում են». Ցոլակյանը՝ Սամվել Ալեքսանյանի մասին Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում Երբ հանքով փող աշխատելու համար մենք դառնանք հիվանդ, փողը մեզ այլեւս չի օգնելու. Ջերմուկի բնակիչ Ֆրանսիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի գագաթաժողովը Sinquefield Cup․ Լեւոն Արոնյան - Հիկարու Նակամուրա՝ ոչ ոքի Կառավարությունը Ծաղկաձորում՝ ոչ ֆորմալ պայմաններում, քննարկել է ՀՀ ռազմավարական տեսլականը. պաշտոնյաները լուսանկարներ են հրապարակել Հայտնիները՝ #SaveAmulsar նախաձեռնության մասնակիցներ (Տեսանյութ) «Շատերը չեն պատկերացնում, թե ինչից ենք պրծել». Ֆելիքս Ցոլակյանը՝ «Ձյունիկ» սառնարանի հրդեհի մասին
Հարցում

Ինչո՞ւ է հիմա ՊԵԿ-ը հիշել թերի պլանավորման մասին

«168 Ժամ»-ը գրում է․

«Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շուրջ 63 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել այս տարվա առաջին կեսին, քան նախատեսված է եղել պետական բյուջեով։ Վեց ամսում կատարվել է ամբողջ տարվա կտրվածքով կանխատեսված գերակատարումը։ Թվում է, թե փայլուն արդյունք է։ Բայց արդյո՞ք այդպես է։

Հարկային եկամուտների պլանը, անշուշտ, միշտ էլ կարելի է գերակատարել։ Դրա համար ընդամենն անհրաժեշտ է նախապես ավելի քիչ եկամուտ պլանավորել։ Իսկ հետո կարելի է ավելի հավաքել և հայտարարել, որ պլանը գերակատարվել է։ Իհարկե, դրանից շատ բան չի փոխվի, բայց կարևորը՝ հասարակությունը կտեսնի, թե որքան լավ է աշխատում կառավարությունը։

Ի դեպ, այս տարի կարծես փոխվել է մոտեցումը նաև բյուջեի եկամուտների ճշգրտման առումով։ Սովորաբար ամեն տարվա սկզբին կառավարությունը՝ տարբեր գործոններով պայմանավորված, ճշգրտումներ է մտցնում բյուջեի ցուցանիշներում։ Թեև այս տարի ևս նման ճշգրտում կատարվել է, այնուհանդերձ ցուցանիշների փոփոխությունն անհամեմատ համեստ է. ի սկզբանե պլանավորված 1 տրիլիոն 403 մլրդ դրամից հարկային եկամուտները հասցվել են 1 տրիլիոն 407 միլիարդի։ Ճշգրտումը կազմել է ընդամենը 4 մլրդ դրամ։

Որպեսզի պարզ լինի՝ շատ է, թե քիչ, ներկայացնենք անցած տարվա ցուցանիշները. 2018թ. պետական բյուջեով ի սկզբանե պլանավորված էր հավաքել 1 տրիլիոն 248 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք, սակայն ճշգրտումների արդյունքում այն ավելացվեց ևս 13,9 միլիարդով։ Թերևս, դրա հետևանքով էլ Պետեկամուտների կոմիտեն չկարողացավ ամբողջությամբ կատարել բյուջեի հարկային եկամուտների պլանը։ Մի կողմից՝ նման իրավիճակի առջև չկանգնելու, մյուս կողմից` եկամուտների ավելի բարձր գերակատարում ցույց տալու համար էլ, ըստ էության, այս տարի ընտրվել է ավելի համեստ ճշգրտումներ կատարելու տարբերակը։

Բյուջեի եկամուտների գերակատարման մասին վարչապետը հայտարարեց դեռևս մի քանի ամիս առաջ։ Նախապես խոսքը 40 մլրդ դրամի մասին էր, որը հետո ավելացվեց ևս 22 միլիարդով։

Ըստ էության, առաջին կիսամյակի գերակատարումն այդքան էլ կազմել է։ Նույնիսկ մի փոքր էլ ավելի է հավաքվել։

Եթե առաջին կիսամյակում է հավաքվել այդքան ավելի գումար, ապա տրամաբանորեն մուտքերի գերակատարումը պետք է պահպանվեր նաև հետագա ամիսներին։ Բայց պարզվում է՝ այդպես չի լինելու, և նման հույսեր չպետք է փայփայել։ Պետեկամուտների կոմիտեի նախագահն արդեն այժմվանից փորձում է ապահովագրել իրեն` հայտարարելով, որ նման սպասելիքներ չպետք է ունենալ։

Ընդհակառակը` երրորդ եռամսյակի պլանավորված ցուցանիշը նույնիսկ կթերակատարվի։ Պատճառը համարվում է հարկային եկամուտների եռամսյակային համամասնությունների ոչ ճիշտ պլանավորումը։

Սրանով ՊԵԿ նախագահը գնդակը տեղափոխում է ՀՀ ֆինանսների նախարարության դաշտ։ Բյուջեի եռամսյակային համամասնությունները պլանավորում է հենց այս նախարարությունը։

Իհարկե, Պետեկամուտների կոմիտեի նախագահի դժգոհությունը տարօրինակ է, որովհետև դատելով Դավիթ Անանյանի հայտարարություններից` ՊԵԿ-ը դրան տվել է իր համաձայնությունը։ Ու զարմանալի է, որ տարվա կեսին նոր կոմիտեի նախագահը հիշել է եռամսյակային համամասնությունների ոչ ճիշտ պլանավորման մասին։ Իսկ ինչո՞ւ նա այդ հարցին չէր անդրադառնում, ասենք` առաջին եռամսյակի ցուցանիշներն ամփոփելու ժամանակ։ Հատկապես որ, գրեթե ամեն տարի նույն իրավիճակն է։

«Երկրորդ եռամսյակը միշտ համարվել է հարկային տարվա հարկային եկամուտների կատարման առումով ամենաարդյունավետ շրջանը։ Հետևաբար` առաջին կիսամյակը պլանավորելիս պետք է համամասնություններն այդ կերպ պլանավորվեին։ Չպետք է երրորդ եռամսյակի մուտքերն ավելի շատ պլանավորվի, քան երկրորդինը,- ասում է ՊԵԿ նախագահը՝ հավելելով,- Միգուցե ծախսերը կատարելու համար այդպիսի ֆինանսական միջոցնե՞ր են պետք եղել։ Համենայն դեպս, մեր գնահատումներով, ցուցանիշների տարբերությունը մոտ 40 մլրդ դրամ է. երկրորդ եռամսյակը պետք է ավելի շատ պլանավորվեր, քան երրորդը»։

Ժամանակին ՊԵԿ նախագահը, անշուշտ, ունեցել է հնարավորություն՝ չհամաձայնելու Ֆինանսների նախարարության ներկայացրած եռամսյակային համամասնությունների կանխատեսման հետ։ Բայց չի արել։ Չի արել, որովհետև հավանաբար այդպես ավելի նպատակահարմար է եղել։ Այդպես վարվելու համար Պետեկամուտների կոմիտեն, անշուշտ, որոշակի պատճառ կարող էր ունենալ։ Դրանով առաջին երկու եռամսյակների հարկային մուտքերի պլանը, չասենք՝ միտումնավոր, բայց նվազեցվել է` հավանաբար ավելի բարձր կատարողական ցույց տալու համար։

Ու դա, կարելի է ասել, կառավարությանը հաջողվել է։ Առաջին կիսամյակում 63 միլիարդի գերակատարումն այդ է ապացուցում։ Այլ հարց է, որ հիմա դրա հետևանքով խնդիրներ են առաջացել երրորդ եռամսյակի համար պլանավորված 373,7 մլրդ դրամ մուտքերը կատարելու առումով։

«Այո, մեր կանխատեսումներով՝ պլանավորված 373 միլիարդից մի 20-25 մլրդ դրամը չի կատարվի, կամ այսօր այդպիսի ռիսկեր կան»,- ասում է Դավիթ Անանյանը։

20-25 միլիարդը, անշուշտ, փոքր գումար չէ։ Ու չնայած տարվա վերջին եռամսյակի համար պլանավորված է հավաքել 382,6 մլրդ դրամ, ավելի շատ, քան նախորդ բոլոր եռամսյակներում, այնուհանդերձ Դավիթ Անանյանը հույս ունի, որ իրենց կհաջողվի երրորդ եռամսյակի թերակատարումը լրացնել տարեվերջին։

Ստացվում է, որ հարկային եկամուտների եռամսյակային համամասնությունները սկզբից մինչև վերջ թերի են պլանավորված։ Ու դրա թիվ մեկ մեղավորը Ֆինանսների նախարարությունն է։

Իհարկե, Ֆինանսների նախարարության նկատմամբ պահանջները միայն դրանով չեն սահմանափակվում։ ՊԵԿ նախագահը խնդիրներ է տեսնում նաև բյուջետային ծախսերի կատարման առումով։

«Որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե հավելյալ և ոչ միայն հավելյալ հավաքագրված գումարներն ի՞նչ արագությամբ, ինչպիսի՞ ժամանակացույցով և ի՞նչ արդյունավետությամբ կարելի է ծախսել, որպեսզի շրջապտույտից հավելյալ հարկային եկամուտներ ունենայինք»,- ասում է նա։

ՊԵԿ-ի նախագահի ասածների մեջ ճշմարտություն կա։ Բյուջեն ծախսերի առումով իսկապես լուրջ խնդիրներ ունի։ Եվ դա ոչ միայն Ֆինանսների նախարարության, այլև կառավարության թերությունն է, որ չի կարողանում ժամանակին կատարել պլանավորված ծախսերը։ Այսօր դրանք էապես հետ են ընկած նախատեսված ժամանակացույցից, ինչը լուրջ խնդիր է տնտեսության, ինչո՞ւ չէ, նաև հարկային ապագա եկամուտների կատարման առումով։ Ստացվում է, որ ՊԵԿ-ը գումարները հանում է տնտեսությունից, տանում բյուջե, բայց դրանք ծախսերի տեսքով ամբողջությամբ չեն վերադառնում շրջանառության մեջ, որպեսզի լրացուցիչ արդյունք ապահովեն։

Նման խնդիր նախկինում ևս եղել է, բայց այն սրվել է հատկապես իշխանափոխությունից հետո։ Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում բյուջեի ծախսերը վերադարձնել բնականոն հուն։

Թեև դեռ հարց է, թե մինչև տարեվերջ ի՞նչ կմնա նաև բյուջեի հարկային եկամուտների գերակատարումից։ Ոչ մի տրամաբանություն չկա՝ վեց ամսվա արդյունքներով դատողություններ անել տարեկան ցուցանիշների մասին։

Հատկապես որ, արդեն հիմա պարզ է` ինն ամիսների տվյալներով գերակատարումն այլևս 62 մլրդ դրամ չի լինի. այն կնվազի` ըստ ամենայնի կազմելով 37-42 մլրդ դրամ։ Թերևս, դա է պատճառը, որ արդեն այժմ ՊԵԿ նախագահը շտապում է հայտարարել, թե մինչև տարեվերջ հետ կբերեն կորցրած։

Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»։

website by Sargssyan