1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 օգոստոսի 2019թ., 00:00
Ամեն ինչ չի տեղավորվել. Մոնիկա Բելուչիի համար սխալ չափսի լողազգեստ են ընտրել Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի գաղտնի կտակի մասին Չե՞ք կարծում, որ Էլարդ- զեկույցում կան բազմաթիվ հիմքեր քրգործեր հարուցելու համար. ՀԲՃ-ն հարցադրումներ է ներկայացնում Ինչպես ՀԱԿ-ի Զոյայի դուստրը հայտնվեց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռին Գրելանդիայի հալչող սառույցները կարող են «մոլորակի վերջը» դառնալ Արտարժույթների փոխարժեքները՝ այսօր Ռոնալդուն չի բացառել, որ կմասնակցի 2022թ․ աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ն պաշտոնապես հետ է կանչել Թուրքիային արված իր առաջարկը Patriot հրթիռային համակարգի գնման մասին Արթուր Աբրահամը որդու հետ «Հանրապետականում» երկրպագել է «Արարատ-Արմենիային» (լուսանկար) Շոգը չի նահանջում Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ջերմուկ Դասախոս-նկարիչը լողափի մանրաքերերից հայտնի գլուխգործոցներ է վերստեղծել ՀՀ-ում եռացող ներքաղաքական կրքերն աննկատ թողեցին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող կարևոր իրադարձությունը Եվրոպայի լիգա․ Օրվա բոլոր արդյունքները, գոլերը եւ վտանգավոր պահերը (տեսանյութեր) US Open․ Առաջին շրջանում՝ Սերենա Ուիլյամս vs Մարիա Շարապովա Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական գրեթե ամբողջական տեղեկատվության համար Չինաստանը դեմ է միասեռական ամուսնություններին Ամերիկացին օգնության ցանկացած խնդրանքի պատասխանում է «այո» Վարդան Մինասյան․ Գոհացրեց մեր թիմի բնավորությունը «Դյուդելանժի» մարզիչ․ «Արարատ-Արմենիան» հզոր մրցակից էր Հայաստանի Անկախության հռչակագիրը 29 տարեկան է «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ես պատրաստ եմ լինելու Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը․ Ռուբեն Հայրապետյան Տնտեսության կանաչ ու «մնացած» ոլորտները զարգացնելը բարդ գործ դուրս եկավ Տավուշի մարզում շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Երեւանի փոխքաղաքապետը Գյումրիում քաղաքապետի ընտրություններին կլինի իշխանության թեկնածուն Վենետիկում անհաջող կամրջի համար ճարտարապետին տուգանել են 78 հազար եվրոյով Իշխանությունը չի կայացել, անհասկանալի վիճակում է. սա «պռավալ» է. Ստեփան Մարգարյան (տեսանյութ) Սեյրան Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են. «Դու քանի՞ գլխանի ես» «Պետք է շատ հստակ հասկանալ, որ Հայաստանը պետություն է, ոչ թե ստարտափ». Շահնազարյան (տեսանյութ) Ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը եւ այլ ապրանքներ կթանկանան Ֆոնդային բորսա­յում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերի գինն իջել է Սեյրան Սարոյանից շատերն են երես թեքել. Անգամ քրեական հեղինակություններն աշխատում են «հեռու խաղալ» Ովքեր են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուները. Թորոսյանն իր թեկնածուն ունի «Արարատ-Արմենիայի» երկրպագուները տոնում են հաղթանակը «Արարատ-Արմենիա»-ի հանդերձարանը հաղթանակից հետո (լուսանկար) Պենտագոնի ղեկավարը հաստատել է բեն Լադենի որդու մահը Նիկոլը գործի է դնում «հավատարիմ սորոսականներին»․ Կարեն Վրթանեսյան ԵՄ-ը դեմ է G7-ի առաջնորդների բանակցություններին Ռուսաստանի մասնակցությանը «Ստոր անհավատներ». թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը Մարիա Զախարովան կրկին պարում է (տեսանյութ) «Արարատ-Արմենիան» հաղթեց «Դյուդելանժին» (տեսանյութ) Մեր ընտրությունները միշտ անցել են բաց և թափանցիկ ձևով. Ով ուզում է, թող գա. Դավիթ Բաբայան Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Ղարաբաղի մասին փաստաթղթի կապակցությամբ Քուրդ զինյալները հարձակվել են թուրք ուժայինների վրա Երևանում արգելակման կոճղակներ կարտադրվեն Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Որսը թույլատրվել է միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, տոներին ու հիշատակի օրերին․ նախարարը ստորագրել է հրաման Կրեմլը՝ Գրենլանդիան գնելու Թրամփի ցանկության մասին. Ռուսաստանը նման միջազգային շոփինգով չի զբաղվում Արմեն Սարգսյանը՝ Ամուլսարի մասին Ռուսաստանում առեւտրային ցանցի աշխատակիցը մահացել է խորհրդակցության ժամանակ թմրանյութի չարաշահումից Չինաստանը Պենտագոնի «թիվ մեկ առաջնահերթությունն է». Մարկ Էսփեր Ջոնսոնը կարծում է, որ Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում Պահանջում ենք ՀՀ ոստիկանապետի հրաժարականը. ԿՀ-ների հայտարարությունը ԱՄՆ-ն մինչև 5 միլիոն դոլար է խոստացել «Իսլամական պետության» երեք առաջնորդների մասին տեղեկատվության համար Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը այցելել է Հայաստան Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակը կերակրել է պատգամավորներից մեկի երեխային Զախարովան խոստացել է «եղբայրական» խորհուրդ տալ Զելինսկիին Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ Մոսկվայի «Արմենիա» խանութ-ռեստորանը փակել է իր էջերը սոցիալական ցանցերում «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է Հարավային Օսիան ժամանակավորապես փակում է Վրաստանի հետ սահմանը ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը Պոլիտեխնիկական համալսարանում. արձանագրվել են խնդիրներ Սոնա Աղեկյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն «Ոչ ոք Միացյալ Նահանգների հետ չի կարող նման կերպ խոսել». Թրամփը Դանիայի վարչապետին մեղադրել է «անվայել» վարքագիծ դրսևորելու համար (տեսանյութ) Ռոհանին հայտարարել է, որ իրանական «Բավար-373» զենիթահրթիռային համալիրն ուժեղ է ռուսական С-300-ից և մոտ է С-400-ին «Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Պատրաստ եմ ընթրել Մեսսիի հետ. Ռոնալդու Բանակցային գործընթացը չի կանգնել, Ադրբեջանի հետ օպերատիվ կապը կայուն գործում է․ Զոհրաբ Մնացականյան Անվանական արտահայտությամբ արտաքին պարտքը կաճի, բայց դա չի նշանակում, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ ենք կանխատեսում. Ատոմ Ջանջուղազյան Այս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Ի՞նչ է արել Արցախն իրենց, ինչի՞ այդքան չեն սիրում Արցախը. Արթուր Ղազինյան Բախտաձեի պնդմամբ՝ իշխանությունները կապ չունեն «Ռուսթավի 2»-ի լրագրողների հեռացման հետ Դանիայում կբացվի երկրում առաջին կղզին՝ նախատեսված բացառապես երիտասարդության համար Կոկորդիլոսը կարողացել է ներթափանցել ռազմաբազայի տարածք Գերեվարված Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մտահոգության առարկա մնալ. ԱԳՆ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս
Հարցում

Փաշինյանի «սոցիալական» կտերը

«168 Ժամ»-ը գրում է․

«Պետական քաղաքականության բաղկացուցիչ մասերից է սոցիալական քաղաքականությունը, որի նպատակն է՝ բավարարել մարդկային կարիքները անվտանգության, կրթության, աշխատանքի, առողջապահության և բարեկեցության ոլորտներում:

Առօրյա կյանքում սոցիալական քաղաքականությունը հասցեավորում է, թե ինչպես են պետությունները և հասարակություններն արձագանքում սոցիալական, ժողովրդագրական և տնտեսական փոփոխություններին, աղքատության, միգրացիայի և գլոբալիզացիայի գլոբալ մարտահրավերներին:

Այն ընդգրկում է անհատի փոքր տարիքից մինչև տարեց տարիքն աջակցելու և ծառայություններ մատուցելու գործընթացներում ազգային կառավարությունների, ընտանիքի, քաղաքացիական հասարակության, շուկայի և միջազգային կազմակերպությունների դերերը: Նշյալ քաղաքականության նպատակն է նաև բացահայտել և գտնել աջակցության և ծառայությունների հասանելիության անհամաչափությունների նվազեցման ուղիները սոցիալական տարբեր խմբերի միջև: Նշվածից հետո ներկայացնենք, թե ինչ է տեղի ունենում այսօր ՀՀ-ում՝ գործող իշխանությունների կողմից վարվող սոցիալական պսևդոքաղաքականության մասով:

Կառավարությունը սկսել է սոցիալական ծրագրերի մի յուրահատուկ «շքերթ», որը մի տեսակ քաոտիկ իրավիճակ է ստեղծել սոցիալական սեկտորում:

Ինչպես հայտնի է՝ կառավարության համապատասխան որոշմամբ առողջապահության ոլորտում տեղի ունեցավ մի կարգավորում, ըստ որի՝ մինչև 0-18 տարեկան երեխաների համար սահմանվեց անվճար բուժօգնություն: Իսկ արդեն այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց առաջիկայում կենսաթոշակների բարձրացման փաստի մասին: Սրան զուգահեռ՝ հավելենք, որ դեռևս հունվարից հայտարարվել էր, որ սեպտեմբերից բարձրանալու են՝ ուսուցիչների, իսկ հունիսից՝ զինվորականների աշխատավարձերը:

Իրականում պետք է փաստել, որ այս ընթացքում որոշակի ֆինանսական ռեզերվներ, այնուամենայնիվ, կուտակվել է՝ ստվերի որոշակի կրճատման առումով, բայց քանի որ տնտեսության ընդհանուր վիճակն անառողջ է, դժվար է հասկանալ, թե ինչպես է կարողանալու տնտեսական աճի տեմպեր ու ֆինանսական համապատասխան հոսքեր ապահովել:

Սա նման է այն վիճակին, երբ գյուղացին օրըստօրե նիհարող անասունին շարունակում է նույն հաճախականությամբ կթել, ինչի հետևանքով, ի վերջո, կենդանին հյուծվում է և մի օր ուղղակի սատկում:

Այսինքն՝ իրավիճակն այնպիսին է, որ ինչ-ինչ հարցերի հատվածական ու իրավիճակային լուծումներ տալով, տնտեսությունում ներդրումներ, առավել ևս՝ աշխատատեղեր չես կարող ունենալ: Այստեղ նաև անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է մի տնտեսություն զարգանալ կամ տնտեսական աճ ունենալ, երբ այդ երկրում շարունակվում է ավելանալ գործազուրկների թիվը: Ակնհայտ է, որ Փաշինյանն այս մարտավարությանմբ երկար չի «ձգի», նաև պարզ է, որ այս սոցիալական աննշան բարձրացումներով նա ուղղակի փորձում է հանրության աչքին «թոզ փչելով»՝ հերոս երևալ:

Այս պարագայում հարկ է նշել, որ, հատկապես ուսուցիչների ու զինվորականության շրջանում նախատեսվող այդ բարձրացումները հիմնականում արվել են կրճատումների հաշվին. ոլորտում նկատելի կրճատումներ տեղի ունեցան, հարյուրավոր ուսուցիչներ կրճատվեցին դպրոցների փակվելու և միավորվելու պատճառով:

Սրանք փաստեր են, որոնք կառավարությունը զգուշորեն շրջանցում է և չի բարձրաձայնում՝ դրանք համարելով «կառուցողական քաղաքականութուն»: Տեղին է նշել, որ այդ կրճատումների հաշվին ոչ թե մեղմվել, այլ ավելի է մեծացել սոցիալական լարվածությունը, և դա առավել նկատելի է հատկապես մարզերում, որտեղ սոցիալական զգայուն շերտն ավելի մեծ ու զգայուն է:

Ստացվում է այնպես, որ ոչ թոշակների չնչին բարձրացումը (ի դեպ, հավելենք, որ նպաստառուների շարքում բողոքավորների թիվը կտրուկ ավելացել է, քանի որ գործող իշխանությունները մի յուրահատուկ «խաչակրաց արշավանք» են սկսել այդ սեկտորի բնկաչության ուղղությամբ՝ հազարավոր մարդիկ զրկվել են այդ պետական աջակցությունից), ոչ էլ աշխատավարձերի նվազագույն բարձրացումն էական հարց չեն լուծում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «յարա չեն բուժում»:

Ասվածի մասին խոսելիս՝ դիտարկենք մի կարևոր դրվագ ևս. կառավարության որոշմամբ առաջիկայում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից դառնալով 68 հազար դրամ: Ըստ էության, առաջին հայացքից հրաշալի ու առաջանցիկ որոշում է, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքի մեջ է»:

Դժգոհությունների հիմնական առիթ է հանդիսացել՝ հատկապես ՏԻՄ համակարգի հաստիքների մասով: Բանն այն է, որ համայնքապետարաններում ու համայնքային ենթակայության կառույցներում բավականին շատ են նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները, իսկ այդ 13 հազար դրամը լուրջ բեռ է դառնալու համայնքների բյուջեների վրա, որովհետև հայտնի չէ, թե այդ գումարային տարբերությունն ինչ կարգավորմամբ է լրացվելու, և դա մնալու է համայնքապետերի «վզին»: Ակնհայտ է, որ համապատասխան գերատեսչությունների պատկան անձինք չեն հասկանում, թե սա ինչ հիմնարար խնդիրների կարող է հանգեցնել այս ոլորտում (լուրեր կան, որ այս որոշման նախագիծը գործադիրի համապատասխան շատ գերատեսչությունների կոմիտեներում մասնագիտական քննարկում չի անցել):

Այս ամենը փաստելով՝ կարող ենք ընդգծել, որ Փաշինյանը փորձում է սոցիալական պատրանք ստեղծել, որպեսզի մաքսիմալ երկարաձգի իր հանդեպ հանրային աջակցության ալիքը: Պարզ է մի բան՝ Փաշինյանը հասկացել է, սոցհարցումներից էլ պարզ է, որ մարդիկ ձանձրացել են տրված սուտ խոստումներից ու սին հանձնարարականներից:

Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք կուտի հայ հանրությունը՝ ուսուցիչը, զինվորն ու թոշակառուն, այն «սոցիալական կուտը», որը նրանց մատուցվում է ՀՀ գործող վարչապետի կողմից»։

website by Sargssyan