Հայաստանը Եվրոպական մշակույթի և ընտանիքի անբաժանելի մասն է. Դոնալդ Տուսկը տպավորված է
Հայաստան այցը տպավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Վերջինս ֆեյսբուքյան էջում իր գլխավոր նկար է ընտրել Սևանավանքում արված լուսանկարը, բացի այդ՝ հետևյալ գրառումն է արել.
«Հայաստանը Եվրոպական մշակույթի և ընտանիքի անբաժանելի մասն է: Անկեղծ մարդկանց վայր, մարդկանց, ովքեր գնահատում են ազատությունը:
Սևանավանքը հուշարձան է, որ վկայությունն է Եվրոպայի մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության»: