Դատավոր Տավարացյանը, ով հրաժարվել էր ԲԴԽ անդամի պաշտոնից, այսօր կերդվի այդ պաշտոնում (տեսանյութ)
Առաջին երկու հարցերը ավարտել ենք, հաշվիչ հանձնաժողովը ձևավորեցինք, հիմա արդեն ԲԴԽ անդամների ընտրության գործընթացն է կազմակերպվում: Այս մադին լրագրողների հետ զրույցում ասաց վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը:
Իր՝ որպես ԲԴԽ անդամի երդման հետ կապված խոսակցություններին անդրադառնալով, Տավարացյանն ասաց, որ եթե երդվի դա ապօրինի կլինի, ասաց.
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ եթե ինքը երդվի որպես ԲԴԽ անդամ, դա ապօրինի կլինի, Տավարացյանն ասաց. «Դա իմ իրավունքն է և օրենքի պահանջը, որից ես օգտվում եմ: Իսկ թե որոշ իրավաբաններ ինչ մեկնաբանություն կտան, դա իրենց խնդիրն է, իրենք կարող են ժամանակի ընթացքում իրենց կարծիքները փոփոխել և այլ կարծիք արտահայտել, դա իրենց խնդիրն է»:
Նա ասաց, որ իր երդվելու մեջ իրավաբանական վեճ չի տեսնում:
«Այսօր դատավորների ընդհանուր ժողովն է և դրված է ԲԴԽ անդամների ընտրության հարցը, ես էլ, քանի որ արդեն ընտրված անդամ եմ օրենքի ուժով, որևիցե մեկը չի կարող ավելորդ մեկնաբանություն տալ: Դատական օրենսգրքի համապատասխան հոդվածից եմ օգտվում և պատրաստ եմ երդում տալու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է խնդրին, որ 9 ամիս առաջ գրավոր դիմումով ինքը հրաժարվել էր ԲԴԽ անդամությունից, նա ասաց. «Ես դիմել եմ ԲԴԽ-ին, և ԲԴԽ-ն ինձ պատասխան է ուղարկել, որ ես կարող եմ պաշտոնը ստանձնել միայն ընդհանուր ժողովում երդում տալու դեպքում: Հիմա օրակարգի երրորդ հարցն է, մյուսների ընտրությունն էլ պետք է կատարվի, որից հետո կերդվեմ»,- ասաց նա:
Տավարացյանը նշեց, որ իր գործընկերները առարկություն չունեն, որ ինքը երդում տա, բացի մեկից՝ Սիմիզար Հովսեփյանից: «Նրա հիմնավորումները շատ հստակ չեն, պարզապես մարդը չի ցանկանում, որ Նախշուն Տավարացյանը երդում տա: Մնացած իրավաբանների մտահոգություններն էլ ինչ-ինչ նպատակների համար են»,- ասաց նա:
Անդրադառնալով վեթինգի թեմային, Տավարացյանն ասաց, որ պատրաստ է ենթարկվել վեթինգի:
Tert.am-ի հարցին՝ համակարծի՞ք է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, նա պատասխանեց. «Վահե Գրիգորյանի հետ ես ինչպե՞ս կարող եմ համամիտ լինել, երբ որ ՍԴ անդամները լեգիտիմ անդամներ են»: