Կրակոցներ Երեւանում
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։ Tert.am-ի տեղեկություններով՝ դեպքի վայրից մի տղամարդու հրազենային վնասվածքներով տեղափոխել են բժշկական կենտրոն:
Միջադեպի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ ահազանգ ստացել է:
«Հրազենային վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ: Դեպքի բոլոր հանգամանքներն այս պահին պարզվում են»,- ասաց Էդգար Ջանոյանը: