Քոչարյանի գործով դատավորը թիկնապահի ուղեկցությամբ եկավ դատարան. (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ եկավ դատարան, որտեղ տեղի է ունենալու Դատավորների միության հրավիրած ժողովը, որտեղ ԲԴԽ անդամներ են ընտրվելու։
Արմեն Դանիելյանը լրագրողների բազմաթիվ հարցերից ոչ մեկին չպատասխանեց։
Հիշեցնենք, որ հենց նա փոփոխեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կրկին կալանավորելով Ռ.Քոչարյանին։