Ռուստամյանը բանակցում է ամենաանցողիկ համարվող թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի ներկայացուցչի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սամվել Բաբայանի համակիրներին մի քանի օր առաջ հանդիպեցինք Շուշիում` Վազգենի արձանի հարեւանությամբ։ Նրա ներկայացուցիչը լիկբեզ էր անցկացնում հավաքվածների հետ, մեր հարցին` եթե խորհրդարանն ու Գերագույն դատարանը չվավերացնեն Բաբայանի ստորագրությունները, ի՞նչ են անելու։ «Հըվաքվիլու, քյալու ենք պահանջենք մեր ձայնը, ուրանք ասալ են` 10 տոկոս, մենք ավելին հըվաքալ ենք. ուրանք պարտավոր են մեզ հետ հաշվի նստել, պատասխան տալ, ու մենք մինչեւ վերջ քինալըվ ենք»:
Մինչեւ վերջը ո՞րն է։ «Մինչեւ մեր թեկնածուն հաղթի, մենք չենք կըռվալ, որ Արայիկ Հարությունյանը չթողնի իր արտերով տանկերը քյան մեր հողը պաշտպանին»:
Ի դեպ, շաբաթ-կիրակի Ղարաբաղում էին ոչ միայն ՀՀ ԱԳ նախարարը, այլեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այնտեղ էին նաեւ Հայաստանի ՀՅԴ անդամները՝ Արմեն Ռուստամյանի հետ, ով բանակցում էր ամենաանցողիկ համարվող թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի ներկայացուցչի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում