1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հոկտեմբերի 2019թ., 00:00
Քրդերը պատրաստ են հեռանալ Սիրիայի հյուսիսից Աշխարհում ամենաերկարատև ուղիղ չվերթը՝ 19 ժամ 16 րոպե Արմավիրի մարզում կարկուտից տուժած համայնքներին փոխհատուցում կտրամադրվի, սակայն ձեւաչափը դեռ պարզ չէ. Մարզպետ Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից հոկտեմբերին՝ չնայած բրեքզիթը հետաձգելու մասին խնդրանքին Սաուդյան Արաբիայի թագաժառանգը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը» Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում կարող են վնասել քաղաքական կարգավորմանը. Պեսկով Twitter-ի օգտատերը 11հազարանոց «խելացի» կողպեքը բացել է ընդամենը 10 վայրկյանում Հրայր Թովմասյանը ցանկություն էր հայտնել որդեգրել Ավետիսյանների ողջ մնացած երեխային 35 եվրոն մարկետինգային գովազդային հնարք է Լիբանանում ոստիկանները համբուրում են հայազգի երեխային Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ փաստաբանի դիմումը մերժվել է Բաքվում զարմացել են սեփական դեսպանի դեբիլությունից Սոչիում խառը մենամարտերի մրցաշարն ավարտվել է ծեծկռտուքով (տեսանյութ) Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Թովմասյանների ընտանիքին Total white. Քորթնի Քարդաշյանը կիսաթափանցիկ կորսետով հիացրել է երկրպագուներին Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սամպդորիայի» դեմ խաղին Խորվաթիայում անցկացվել են բողոքի ցույցեր բռնարարների նկատմամբ իշխանությունների գործողությունների դեմ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 25 գոլ 38 խաղում. Ռոնալդուի արդյունքը հինգերորդն է պատմության մեջ Թրամփը հրաժարվել է G7-ի գագաթնաժողովը Մայամիի իր հանգստավայրում անցկացնել Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան Կավանին հրաժարվել է տեղափոխվել Բեքհեմի ակումբ Թուրքիան հայտարարել է Սիրիայում քրդերի հարձակումների հետեւանքով մեկ զինվոր կորցնելու մասին «Երբեմն կորուստը լավագույն բանն է, որ կարող է քեզ հետ պատահել». Snoop Dogg-ը նշում է 48-ամյակը Սիրիայի հյուսիսից դուրս բերված զորքերը կուղարկվեն Իրաք. Պենտագոն Քադիրովին զվարճացրել է իրեն կինոաստղի հետ համեմատած լրագրողի խոսքերը (տեսանյութ) ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդումները իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում է. Խոսրով Հարությունյան Հիլարի Քլինթոնը խելագարվել է. Դոնալդ Թրամփ Արտակարգ դեպք Արտաշատում. 35-ամյա տղամարդը գերեզմանոցում փորձել է ինքնասպան լինել Մոսկվայում գտել են Զելենսկու նմանակին (լուսանկարներ, տեսանյութ) Տիրոջ համար գարեջուր բերող շունը դարձել է համացանցի աստղ (տեսանյութ) «Սա վատագույն հիշողությունն է նրա մասին». արքայազն Հարին պատմել է արքայադուստր Դիանայի մասին Ցանցառապետության կյանքից. դրվագ 5 Սատկած ձկներ՝ Խաչենի ջրամբարի ափերին (տեսանյութ) «Իրեն հարգող ոչ մի ներդրող չի մտնի մի պետություն, որտեղ շատ է արծարծվում «հեղափոխություն» տերմինը». Հարություն Մեսրոբյան «Հենց Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է». Հրանտ Բագրատյան Քոնոր Մաքգրեգորը մեղադրվում է բռնաբարության մեջ Ձերբակալվել է օրենքով գող Կանևսկին. կիրառվել է հատուկ օպերացիա (տեսանյութ) Ոսկյա թանկարժեք զարդերը գողացել էին նրա 11-ամյա երկվորյակ որդիները Նապոլեոն Բոնապարտի անվանակիցն ամուսնացել է փարիզյան շքեղ հարսանյաց արարողությամբ (լուսանկարներ) Տղամարդը մի քանի ժամ թաքնվել է խանութում և 13 000 դոլարի ոսկեղեն թալանելով` հեռացել Ամերիկացի հանրահայտ ֆուտբոլիստի հայուհի կինն իրենց որդուն սովորեցնում է գույների հայերեն անվանումները (տեսանյութ) Դպրոցներից մեկում մարզիչը զինաթափել է աշակերտին գրկախառնության միջոցով (տեսանյութ) NASA-ն «այլ հարթությունում պորտալ» է գտել Մարգարիտա Սիմոնյանը դստերն անվանել է հայկական պոեմի հերոսուհու անունով Քրդական զորամիավորումներին պաշտպանելու դեպքում Թուրքիան պատերազմ կհայտարարի Սիրիայի դեմ. թուրք պաշտոնյա ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար Քրիստին Լագարդը քննադատում է Թրամփի թվիթները Հրավառությունից հետո այրվում էր Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Սմարթֆոններն ու գաջեթներն արագացնում են ծերացումը․ հետազոտություն Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարը մերժել է Կատալոնիայի առաջնորդի երկխոսության կոչը Համաշխարհային առաջնորդները Facebook-ի թվային արժույթի դեմ են հանդես եկել Վալերի Մելաձեն իր «Maybach»-ը կայանել է արգելված վայրում՝ հայտնվելով սկանդալի կենտրոնում Playboy-ի մոդելը ցանկանում է Խորվաթիայի նախագահ դառնալ Ռուսթավի 2 հեռուստաալիքի նախկին լրագրող Գեորգի Գաբունիային հարցաքննել են Բաքվում հայտնել են չարտոնված հանրահավաքի մասնակիցների ձերբակալության մասին Էրդողանը սպառնում է շարունակել քուրդ զինյալների «գլխատումը» Երևանում թալանել են ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ Երևանի քաղաքապետին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը, որի գովազդը չեն թույլատրում Երևանում անցկացվեց սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար «Պապս ասաց, որ մի օր պետք է բարձրանաս, եւ ես դա արեցի». Ռուբեն Վարդանյանը պատմեց իր կողմից Արարատը բարձրանալու մասին Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան Էրդողանին ուղղված Թրամփի նամակը կներառվի միջազգային դիվանագիտության դասագրքերում. Զախարովա «Սեպտեմբերի 21-ին Գյումրիում դատարկ հյուրատուն է եղել». Գագիկ Համբարյան «Մի՛ մտածեք, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը». Գարիկ Մարտիրոսյան (տեսանյութ) Ռուսական շոու բիզնեսի աստղերը մասնակցել են դիզայներ Ալեքսանդր Հարությունովի գարուն-ամառ-2020 հավաքածուի ցուցադրությանը (լուսանկարներ) Անհասկանալի ծախսեր են արվում, բայց ռազմական ծախսերը չեն ավելանում Սահմանվել է վերահսկողություն կերակրի աղի նկատմամբ Չինացի զբոսաշրջիկները երեխային մոռացել են դեպի Հռոմ ուղևորվող գնացքի մեջ Ծնվել է Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի 3-րդ երեխան Ուկրաինայի Ռադայի շենքում գիշատիչ կենդանի է հայտնվել (տեսանյութ) Բժիշկները կես օր փնտրել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի մեջ մոռացված ծեր հիվանդին Մեր երկիրն ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցողների ձեռքը Ինչու է դատախազությունը մի առանձնակի կատաղությամբ հետամուտ եղել այդ Սամվել Ֆարմանյանի գրառման «հերքմանը» Արտակարգ դեպք Երևանում. ՊՎԾ-ից քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը Պոռնոդերասանուհին պատմել է, թե որն է եղել իր ամենադժվար խաղացած տեսարանը Չինաստանում լույս աշխարհ են եկել ալբինոս առյուծներ (Տեսանյութ)
Հարցում

Սեւանը ճահճացնում է հայ մարդը, հայ ագահ մարդը

Ասում են՝ Սևանը "ծաղկում" է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղվոր, կամ էլ թե՝ նոր կառավարություն, հին կառավարություն. բոլորս դրանում մեղավոր չենք, դրանում մեղավոր են կոնկրետ մարդիկ: Այդ մարդիկ եղել են լճի էկոհամակարգի պատասխանատուները երկար տարիներ և հանգեցրել են այս վիճակին:

Բացարձակապես նույն մարդիկ այժմ էլ գտնվում են իրենց նույն դիրքում՝ բացարձակապես նույն գործելաոճով: Նորը հենց հինն է, ի՞նչ հին ու նոր եք անում: Եկեք ձեզ պատմեմ մի չիրականացված տեսչական ստուգման պատմություն, հետո կխոսենք: Սևանի ճահճացումը մարդածին երևույթ է: Ես քիմիկոս չեմ, բայց բազմաթիվ մասնագետներ դեռ տարիներ առաջ նկարագրում էին այս իրավիճակը՝ այն բնութագրելով որպես անդառնալի, անվերականգնելի վնաս, եթե այսպես շարունակեն լիճի էկոհամակարգի հետ խաղալ: Ես խնդիրը կներկայացնեմ տեսչական ստուգման համատեքստում, հետևությունները ինքներդ արեք: Ասեմ նաև, որ Սևանում երբևէ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել, ԵՐԲԵՎԷ:

Այս տարվա հունվարի վերջին "Սևան" ազգային պարկում պատրաստվում էինք իրականացնել տեսչական ստուգում՝ տասնյակ քաղաքացիներ բողոք էին ներկայացրել սիգի ապօրինի որսի կապակցությամբ, քանի որ այդ օրերին շուկաները վխտում էին այդ ձկնատեսակով, մինչդեռ սիգի արդյունագործական որսն առհասարակ արգելված է: Դիմումն ուղարկել էի տարածքային ստորաբաժանման ղեկավարին, որ ընթացք տա, նա էլ հարյուրավոր ֆոտոներ էր ուղարկել շուրջ հազար հատի հասնող նավակների ու ձուկը հավաքող ավտոմեքենաների պատկերներով, համարանիշերով: Դիմումի հիման վրա տարածքայինի ղեկավարն ինձ զեկուցագիր էր ներկայացրել ազգային պարկում ստուգում իրկանացնելու անհրաժեշտության մասին, ես էլ պատրաստվում էի աշխատանքից ազատվելուս հաջորդ իսկ օրը հանձնարարագիր տալ այնտեղ ստուգում իրականացնելու վերաբերյալ: Սա դիմում-բողոքի հիման վրա ստուգում իրականացնելու սահմանված ընթացակարգն է:

Դրանից երկու շաբաթ առաջ՝ հունվարի սկզբին, արարողակարգային ծառայության միջոցով դիմեցի վարչապետ Փաշինյանին՝ նկարագրելով խնդիրը, համատեղ հսկողության անարդյունավետությունը, առաջարկեցի հարցը քննարկել: Ինձ ասացին՝ խնդիրը ձևակերպեմ և տեղեկանքի ձևով ուղարկեմ վարչապետին: Ներկայացրեցի նախնական հաշվարկների վրա հիմնված տեղեկատվություն այն մասին, որ սիգի որսը ոչ թե սոցիալական խնդիր է, ինչպես փորձում են ներկայացնել դրա պահպանման պատասխանատուները, այլ կոնկրետ ստվերային բիզնես՝ նախնական տվյալներով տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությամբ:

Նշեցի, որ ստուգման արդյունքում այս հարցերի կապակցությամբ կներկայացնեմ արդեն ստույգ և փաստարկված տեղեկատվություն: Վարչապետն այս հարցը հընթացս քննարկեց կառավարության նիստում ու բնապահպանության նախարարին բարկացած հանձնարարեց ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի ու բնապահպանական տեսչության հետ միասին խնդրին լուծում տալ: Մի քանի օր անց ոստիկանապետի մոտ այս ամբողջ խմբով քննարկման էինք, սեղանին դրեցի խանութից գնված սիգի պահածոներ, որոնց պիտակներից երևում էր, որ դրանք նաև արտահանվում են: Առանձին նամակով էլ դիմեցինք սննդի անվտանգության տեսչությանը, քանի որ առանց հումքի օրինական ձեռքբերման հիմքի սիգի պահածոն չէր կարող անցնել անասնաբուժասանիտարական փորձաքննության և սննդի անվտանգության այլ անհրաժեշտ գործընթացներ:

Փաստացի, առանց պետությանը բնօգտագործման վճար վճարելու մարդիկ հիմա էլ բացահայտ որսում են, վաճառում, վերավաճառում, պահածոացնում, մաքսային սահմանով արտահանում, մենք էլ ասում ենք՝ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, էդ նախկինում էր այդպես, հիմա այդ նույն գործընթացը նույնությամբ շարունակվում է՝ երբեք չի էլ դադարել, բայց դա այլևս կոռուպցիա չէ :)

Տեսչությունը նաև պլանավորել էր այս տարվա երկրորդ եռամսյակում "Սևան" ազգային պարկում իրականացնել համալիր ստուգումներ, ու դա ոչ ոքի համար գաղտնիք չէր, ի դեպ: Նշեմ ստուգման հիմնական հարցերը՝

1) Ցանցավանդակային եղանակով լճում իշխանի բազմացման ամբողջ գործընթացը՝ ներառյալ արհեստական կերերերի համապատասխանությունը և ազդեցությունը Սևանի էկոհամակարգի վրա, ձկան կեղտից հատակին նստող ազոտի ազդեցությունը, մանրաձկան արտադրության իրական լինելը և այլն:

2) Հարակից "օբյեկտներից" կեղտաջրերի հոսքը դեպի Սևան, դրա օրինականությունը և ազդեցությունը (կա՞ն արդյոք ջրամատակարարման պայմանագրեր, թե՞ սնունդ պատրաստելու համար ջուրը վերցվում է Սևանից և կողքի խողովակով կեղտաջուրը հետ է լցվում դեպի լիճ):

3) Ափամերձ տարածքների համատարած վարձակալության և կառուցապատման օրինականությունը (ըստ նախնական տվյալների, անմիջապես լճի ափին տներ ունեն Վովա Գասպարյանը, Սեյրան Օհանյանը, Արամ (Բուլկի) Հարությունյանը և այլ մեծապատիվ պարոններ): Սա բացարձակ անօրինական է ու տառացիորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվել հարցը կարգավորելու համար: Ձեռնարկողը տեսչությունն էր լինելու ու սա ևս բոլորը գիտեին :) Ի դեպ, այս տարվա հունվարի 9-ի վարչապետի 3-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մեկ ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրեր "Սևան" ազգային պարկի հարակից տարածքների վարձակալության և կառուցապատման օրինականությունը ու ներկայացներ վարչապետին: Հետաքրքիր է, ի՞նչ հետևության են եկել, շատ հետաքրքիր է:

4) Լճից խեցգետնի որսի օրինականությունը, քանի որ ըստ իմ ձեռքի տակ եղած տվյալներից միայն մեկի՝ լճից հանված որոշակի տոննա խեցգետինը մի քանի ընկերությունների թղթաբանության միջոցով ձեռքից-ձեռք անցնելով համահայաստանյան շրջագայություն է կատարել ու հանգրվանել անհասկանալի վարում: Պետք էր հասկանալ՝ ու՞ր է ի վերջո գնացել այդ խեցգետինը և ի՞նչ իրական ծավալներով:

5) հարակից տարածքների մաքրման աշխատանքները, տեխնիկայի ձեռք բերումը նորմա՞լ են իրականացվել, թե՞ նույն տարածքը մի քանի անգամ "մաքրել" են, բայց ֆինանսավորումը ստացել էին տարբեր հատվածների համար:

6) Ձկնապաշարների որսն ինչպե՞ս է վերահսկվում՝ չլինի՞ թե մի 10-15 հոգի "սոցիալական խնդրի" պատրվակով կարգին բիզնես են անում, ու հեչ պետք չի այդ հարցը կարգավորել:
7) Սոթքի հանքավայրի ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա և այլ բազմաթիվ հարցեր:

Տեսչությունը մի գեշ խասյաթ էլ ուներ՝ խոշոր խնդիրներն ուսումնասիրելիս քանդում ու արմատապես վեր էր հանում առնչակից կոռուպցիոն մեխանիզմները: Բուն ազգային պարկից հետո ստուգելու էինք փոխկապակցված օբյեկտները՝ տեսնենք "Արփա-Սևան" թունելի նորոգման ձգձգումն ինչի՞ հետ է կապված՝ չլինի՞ թե Եղեգիսի վրա կառուցված անտրամաբանական թվով ՀԷԿ-երի համար ջուր է պետք, դրա համար հեչ ձեռնտու չի ժամանակին թունելը գործարկել, իսկ Սևանի բաժին ջուրը կուղղվի Եղեգիս գետ, համ էլ լճի մակարդակը չի բարձրանա, մեծապատիվների օբյեկտները ջրածածկ չեն լինի: Չլինի՞ թե Սևան-Հրազդան հիդրոկասկադի բաժնետերերը անհիմն հարստացել են Սևանից շատ ջուր բաց թողելու արդյունքում ու շահագրգռված են էլ ավելի շատ բաց թողել, կա՞ արդյոք հավելյալ էլեկտրաէներգիայի հաշվանցման մեխանիզմ:

Կարճ ասած, ոստիկանապետի մոտ հանդիպումից ուղիղ մեկ շաբաթ անց վարչապետը, գտնվելով Դավոսում, ստորագրում է ինձ աշխատանքից ազատելու որոշումը: Սևանում տեսչական ստուգում այդպես էլ մինչև հիմա տեղի չի ունեցել:

Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

website by Sargssyan