Քսենյա Սոբչակը մեկնաբանել է Պուտինի հասցեին հնչեցված հայհոյանքը «Ռուսթավելի-2»-ի եթերում
Ռուսաստանցի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն անդրադարձել է վրացական «Ռուսթավելի-2» հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցված հայհոյանքներին:
Ըստ նրա, տեղի ունեցածը ցուցադրում է հաղորդավարի թուլությունը:
«Իմ դիրքորոշումն այս հարցում չի փոխվել: Առաջին իսկ միտինգներից ես պնդում էի, ձեզ կարող է դուր չգալ Պուտինը, բայց իջնել «պլինտուսի» մակարդակի, հայհոյելով Պուտինին՝ անհեթեթություն է», - գտնում է Սոբչակը:
Նա նաև համեմատել է վրաց լրագրողին դեռահասի հետ և նշել, որ նման հռետորաբանությունը բնորոշ է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, սակայն նման դիրքորոշումն, ըստ հաղորդավարուհու, վախեցնում է մարդկանց: