1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 հուլիսի 2019թ., 00:00
Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 13 ոստիկան. Նախարարը մանրամասներ է հայտնել Իջևանցիները բացել են ճանապարհը․ նրանց պահանջները մարզպետը խոստացել է կատարել Դատավորների տասնյակ թափուր տեղեր ունենք, բայց ոչ մեկ չի ուզում գալ աշխատել 400.000 դրամ աշխատավարձով. Փաշինյան Մ19 Եվրո-2019․ Հայաստանի հավաքականը 4 գոլ ընդունեց նաև Իտալիայից Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև. երկու կողմից տուժածներ կան Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու Եվրահանձնաժողովը Amazon-ի նկատմամբ հակամոնոպոլ հետաքննություն է սկսել Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով «Ռուսական շուկան փոխարինելը հեշտ գործ չէ ոչ եվրոպացիների և ոչ էլ նույնիսկ մեզ համար». Իվանիշվիլի ԱՄՆ-ը պատասխան միջոցներով սպառնում է երկրներին, որոնք Google-ի դեմ հարկեր կսահմանեն Պարզվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում 2013-2018 թթ. կատարված կոռուպցիոն չարաշահումներ Կաթողիկոսը կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունների քննարկումների անցկացումը Նիկոլ Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին Իվանիշվիլի. Գախարիայի հրաժարականը պետական դավաճանություն կլինի Նիկոլ Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին 14 ամիսների ընթացքում իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է. Նիկոլ Փաշինյան Բնապահպանը նշեց Սեւանա լճի «ծաղկման» պատճառը եւ նրան «առողջացնելու» դեղատոմսը ՀՀ ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին Հայտնի է` ինչու են խուզարկել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը. փաստաբանը մանրամասնում է «Ֆեյսբուքը» մի տեղ կա, իսկ մեկ այլ տեղ՝ ոչ. տարօրինակ վիճակ Մենք ունենք վատ կառավարման պրոբլեմ․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը․ ուղիղ Նունու Գոմեշը՝ Ծիծեռնակաբերդում․ Նման ոճրագործություն պետք է չկրկնվի (ֆոտո) Ստամբուլյան կոնվենցիան մեր ազգի համար ինքնասպանությանը հավասար փաստաթուղթ է. Միհրդատ Մադաթյան Հայտնի է ուռուցքային հիվանդությունների 90%-ի պատճառը Իսրայելում և Միացյալ Նահանգներում թուրքական C-400-ներին մեղադրել են Սիրիայի օդային տարածքում նոր իրավիճակի համար Օլգա Բուզովան Բրեդլի Քուփերին նվիրել է բաժանությունների մասին «Водица» երգը Պետական գնումների համակարգը դարձնել ճկուն. Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ՉԼ․ ԱԻԿ - «Արարատ-Արմենիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմայով քննարկմանը ԱԺ–ում. Մամուլի խոսնակը պարզաբանում է Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի Մարտունու և Այրիվանքի լողափեր Մալայզիայի նախկին թագավորը ամուսնալուծվել է միս Մոսկվայից Բակո Սահակյանը 14 օրենք է ստորագրել, այդ թվում «Հանրաքվեի մասին» օրենքը Հենց անկախությանը միջամտելու խնդիր լինի՝ կարձագանքենք. ԲԴԽ անդամը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին Ջոնսոնը նախատեսում է արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնել Բրիտանիայում «Սեւան» ազգային պարկը թողնվել է բախտի քմահաճույքին. փորձագետ Ամուսնության առաջարկ ջրի տակ (տեսանյութ, լուսանկարներ) Արարատյան դաշտից Ադրբեջան է գնում 1 միլիարդ 500 միլիոն խորանարդ մետր ջուր. փորձագետ Տղամարդը փրկել է օրերով ջրհորդանի մեջ արգելափակված շան ձագերին (տեսանյութ) Դատավորին հետապնդման ենթարկելը իշխանության վերջնական պարտությունն է Բիլ Գեյթսն աշխարհի միլիարդատերերի ցուցակում զիջել է դիրքերը՝ առաջին անգամ հայտնվելով 3-րդ հորիզոնականում Դուբայի կառավարիչը, որի կինը փախել է նրանից, 70-ամյակը նշել է երեխաների ու թոռների շրջապատում (տեսանյութ, լուսանկարներ) Բրազիլիայում սուպերմարկետի այցելուները լվացքի փոշու տուփերի մեջ կոկաին են հայտնաբերել Քրիստին Լագարդը հրաժարական տվեց ԱՄՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնից «Վրաստանը կորցրել է ինքն իրեն». Մարիա Զախարովա ՀՔԾ-ն հաստատել է դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին լուրը Անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում Կարթն ընկած մարդակեր-շնաձուկը ձկնորսներին քաշել է 3 կիլոմետր (տեսանյութ) Օրենքով գող» Անդիկի սպանությունը տակնուվրա է արել հանցավոր աշխարհը Սևանա լճում մաքրման կայաններ կտեղադրվեն․ լճի պահպանության հանձնաժողովի նախագահ Մեր պատասխանը Վենետիկին. չեք թողում վեթինգ անենք, ջեբները պլան կգցենք: Ռուստամ Բադասյանը ցանկանում է աշխատել սեփական թիմով. Հայտնի է Տիգրան Խաչիկյանի ազատման պատճառը Մենք կհետեւենք, որպեսզի բացառվի Սահմանադրությանը հակասող կոնվենցիաների վավերացումը. ՄԻՊ Ռոբերտ Քոչարյանը եւ Մանվել Գրիգորյանը քաղբանտարկյալներ են Թուրքիան 1-ին տեղում է Գերմանիայից զենք-զինամթերք գնող երկրների ցանկում ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է շփման գծում տիրող վիճակը Հնարավոր չէ 30 աստիճան սկոլյոզ ունեցող անձն ունենա նման կեցվածք. Մարինա Խաչատրյանը արդարադատության նախարարի մասին «Հայաստանի մասով իրավիճակն այլ է». Լավրով «Նոր» Հայաստանի իշխանությունները հասցրին փչացնել հարաբերությունները Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ Ստեփանավանի Չքնաղ գետում ձկները սատկում են ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել Վեթինգը ՀՀ իշխանությունների պատկերացմամբ. խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում Սաակաշվիլին Ուկրաինայի ճանապարհների կառուցմամբ զբաղվելու ցանկություն է հայտնել Արհեստական բանականությունը Ռուբիկ խորանարդը հավաքում է ընդամենը 20 քայլի միջոցով Աննա Սեդոկովան խոստովանել է, որ ամսվա ընթացքում 1 մլն ռուբլուց ավելի է ծախսում «Ծեր» Ուտյաշեւան, Բուզովան, Ուրգանտը. ինչ է արել FaceApp-ը շոու-բիզնեսի աստղերի հետ Երեւանում բեռնատարը հարվածել է թունելի վերեւի հատվածին Սեւանի՝ ջրիմուռների կուտակման տեղերում, լողալ չի կարելի, եւ դա անհերքելի փաստ է. Գաբրիելյան Պետք է ուղղակի սխալներ թույլ չտալ եւ որեւէ մեկին անիմաստ հերոս չդարձնել (տեսանյութ) Սոցիալական ցանցերը նվազեցնում են դեռահասների ինքնագնահատականը եւ դեպրեսիա առաջացնում. հետազոտություն «Դլե յամանը»՝ ճապոնացի երիտասարդների կատարմամբ Տղա ջան, ո՞վ է ձեզ թույլ տվել նման կերպ խոսել, ներողություն խնդրեք. Սամվել Գրիգորյանը՝ պատգամավորին Սոբչակը նիհարելու հետաքրքիր ձեւ է գտել Բորիս Ջոնսոնը չի աջակցի Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմական հարվածները Լավրովը նշել է ՌԴ-ի եւ Վրաստանի ուղիղ օդային հաղորդակցության վերսկսման պայմանները Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը Երևանում մինչև շաբաթավերջ տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ՀՀ փոխոստիկանապետը Վիեննայում կմասնակցի Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներին Ֆրանսիացի նախարարը հրաժարական է տվել ծովախեցգետիններով ու թանկարժեք գինով ճաշկերույթներ կազմակերպելու մասին լուրերի ֆոնին
Հարցում

«Հայրենիքը զորեղ է սփյուռքով». Գարեգին Բ-ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին՝ առաջնորդությամբ Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի եւ Օլբանիի Ս. Պետրոս եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Դուդուկչյանի:

Առաքել քահանան Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին` նշելով, որ ուխտավորներն եկել են Սուրբ Էջմիածնով իրենց ուխտը նորոգելու եւ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը ստանալու, որպեսզի դրանով զորացած վերադառնան իրենց համայնքները: Ս. Պետրոս եկեղեցու համայնքի անդամների անունից այցի առիթով իր ուրախությունը հայտնեց նաեւ Ստեփանոս քահանան:


Այնուհետեւ, հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին, Ամենայն Հայոց Գարեգին Բ. Հայրապետը ողջունեց սփյուռքի տարբեր համայնքներից ուխտագնացությունների կազմակերպումը՝ կարեւորելով այդ գործում սփյուռքում իրենց ծառայությունը մատուցող հոգեւոր սպասավորների դերը:

Անդրադառնալով հայրենիք-սփյուռք անքակտելի կապին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ այսպիսի ուխտագնացություններով սփյուռքի հայորդիները ոչ միայն իրենք են քաջալերվում ու նորոգվում իրենց հավատքի մեջ, այլ նաեւ ոգեշնչում են հայաստանաբնակ ժողովրդին: Վեհափառը վստահեցրեց, որ հայրենիքը զորեղ է սփյուռքով, սփյուռքի իր զավակներով, քանզի հայրենի հողից հեռու գտնվելով հանդերձ՝ նրանք միեւնույն է իրենց մեջ կրում են պատասխանատվության զգացումը եւ այդ իմաստով կարեւոր մասնակցություն են բերում հայրենիքի կյանքի առաջընթացին:

Նորին Սրբությունը խոսեց նաեւ հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների եւ դժվարությունների մասին, որոնք ինչպես պատմության ընթացքում, այնպես եւ այսօր ժողովուրդը հաղթահարում է Աստծո օգնականությամբ ու զորակցությամբ, Աստծու ընտրյալ ժողովուրդ լինելու հավատքով ու գիտակցությամբ: Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց հայրենանվեր ընթացքը եւ հոգ տանել երիտասարդների հայեցի դաստիարակության համար, որպեսզի որտեղ էլ գտնվեն հայ ժողովրդի զավակները՝ մշտապես պատասխանատվություն զգան իրենց հայրենիքի եւ հայ ժողովրդի ապագայի համար:

Վերջում Նորին Վեհափառությունն իր գնահատանքը փոխանցեց թեմակալ առաջնորդին եւ հոգեւոր հովիվներին իրենց ժրաջան ծառայության համար, իսկ ուխտավորներին մաղթեց մշտապես զորանալ իրենց սրբազան հավատքի մեջ եւ Սուրբ Էջմիածնի մշտամնա օրհնությամբ շարունակել կերտել իրենց կյանքը իբրեւ Աստծո հավատարիմ զավակներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հայորդիներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցականների պատրաստությանն ու ծառայությանը, վերջին տարիներին եկեղեցական կյանքում արձանագրված ձեռքբերումներին, առկա մարտահրավերներին, Եկեղեցու սոցիալական ծառայությանը ի նպաստ կարիքավորների եւ Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքներին:

 

website by Sargssyan