Վերադարձ ամենաթողության տարիներ. 20 հազար դրամ հերթում առաջ շարժվելու համար
Նրանք ովքեր ավտոմեքենա են գնում եւ այն փորձում գրանցել, հաշվառել, բախվում են մի տարօրինակ իրավիճակի: Բացի պետական տուրքերից, հերթում օրեր շարունակ կանգնած չմնալու համար ստիպված են լինում ինչ-որ երիտասարդների վճարել 20-25 հազար դրամ:
Ոչ, ոստիկաններն այդ գումարի հետ կապ չունեն, բայց ոստիկանները ոչինչ չեն անում այս արատավոր երեւույթն արմատախիլ անելու համար կամ անում են, բայց ոչ բավարար չափով:
Ճարպիկ մի խումբ երիտասարդներ զբաղված են հերթ ծախելով: Նրանք հերթում մի քանի տեղ են զբաղեցնում եւ միշտ մնում այնտեղ, վաճառելով իրենց տեղը: Եթե քաղաքացին չի ցանկանում գործ ունենալ նրանց հետ, ապա լավագույն դեպքում հերթում մնում է երկու կամ երեք օր:
Օրերս, երբ հերթում կանգնած ղազախներից նույն «շուստրիները» պահանջեցին 25 հազար դրամ, արժանացան դիտողության, որին ի պատասխան հայտարարեցին՝ մենք ենք տերը այս երկրի:
Top-News.am