Իրանը Եվրոպային 60 օր է տվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին պայմանավորվել են ստեղծել պայմաններ և թարմացնել միջուկային հարցով երկխոսությունը, գրում է Reuters-ը: Նախագահները մինչ հուլիսի 15 -ը կուսումնասիրեն երկխոսության վերականգման ուղիները։
Դրան միաժամանակ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի տեղակալ Աբբաս Աղակչին հայտարարել է, որր Իրանը Եվրոպային 60 օր է տվել միջուկային պայմանավորվածությունները կատարելու համար:
«Այսօր մենք անում ենք երկրորդ քայլը: Մեր պարտականությունները հարստացման հարցում վերանայվել են»,- ասել է նա:
Նա նշել է. որ եթե անդամները չկատարեն իրենց պարտականությունները, Իրանը կանցնի երրորդ քայլին և կիրականացի Համատեղ գործողությունների համապարփակ պլանով նախատեսված պարտավորությունների կրճատում։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը հուլիսի 7-ից վերսկսում է բարձր աստիճանի ուրանի հարստացումը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում