Amazon-ի ղեկավարը պաշտոնապես ամուսնալուծվեց
Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը պաշտոնապես ամուսնալուծվեց կնոջից՝ Մաքքենզիից: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Վաշինգտոն նահանգի Քինգ շրջանի դատարանի դատավորը համապատասխան փաստաթուղթը ստորագրել է հուլիսի 5-ին: Նշվում է, որ ապահարզանի գործընթացը կդառնա արդեն նախկին կնոջը Բեզոսի կողմից բաժնետոմսերի 4 տոկոսի փոխանցման ընթացակարգի սկիզբ:
Խոսքը 19.7 մլն բաժնետոմսի մասին է: Արժեթղթերի այդ փաթեթը գնահատվում է 38.3մլրդ դոլար: Արդյունքում նրա նախկին կինը կզբաղեցնի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 22-րդ տեղը: Հիշեցնենք, որ ամուսնալուծության պատճառ էր դարձել Բեզոսի դավաճանությունը: