Թբիլիսիում աղբանոցից գազ կարդյունահանվի
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մտադիր է Թբիլիսիի ծայրամաում՝ Լիլոյում գտնվող միակ աղբանոցը վերածել բնական գազի ստացման աղբյուրի: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախանշվում է այն ավարտել 2019թ սեպտեմբերին:
«Աղբավայրն ամբողջությամբ լցված է: Մեծ քանակությամբ թափոններ կան, որոնք պետք է մշակել ու ստանալ պիտանի արտադրանք, ինչպես դա տեղի է ունենում զարգացած երկրներում: Այս դեպքում խոսքը վերաբերում է բնական գազին»,- ասել է քաղաքապետը:
Արտադրանք ստանալու համար կօգտագործվի Եվրոպայում արդեն իսկ փորձարկված տեխնիկա: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2021թ:
Ավելի վաղ Կալաձեն ասել էր, որ Թբիլիսիի քաղաքապետարանը մտադիր է ծախսել մոտ 17 միլիոն լարի (ավելի քան 6 միլիոն դոլար) Լիլոյում աղբահանության անվտանգ և ժամանակակից ենթակառուցվածք ստեղծելու համար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում