Ռուս գիտնականները նշել են, թե որ մթերքներն են տղամարդկանց մոտ առաջացնում անպտղություն
Ռուս գիտնականներն արձագանքել են Հարվարդի համալսարանի իրենց գործընկերների այն հայտարարությանը, թե մի շարք մթերքներ վնասակար են հատկապես տղամարդկանց համար և որ, մասնավորապես, նպաստում են անպտղության առաջացմանը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Առաջնահերթ վտանգավոր են համարվում չիպսերն ու գազավորված ըմպելիքները, որոնք առաջացնում են անպտղություն և մի շարք այլ հիվանդություններ: Բժիշկ Եվգենյա Գրեկովան բացատրել է, որ նշված արտադրանքն ազդում է լյարդի վրա, ինչպես նաև նվազեցնում շարժուն սպերմատազոիդների քանակը:
Նշվում է նաև, որ անպտղության առաջացմանը նպաստում է գազավորված ըմպելիքներում առկա շաքարավազը, որը նաև գիրացման և ճարպերի կուտակման պատճառ կարող է հանդիսանալ: