Վրացի օպերային երգչուհին ներողություն է խնդրել Ռուսաստանում ելույթ ունենալու համար
Վրաց մեցցո-սոպրանո Անիտա Ռաչվելիշվիլին ներողություն է խնդրել իր հայրենակիցներից՝ նախկինում Ռուսաստանում ելույթ ունենալու լինելու համար: Այս մասին գրում է Vzglyad թերթը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
«Պետք է ներողություն խնդրեմ, որ ինչ-որ ժամանակ մեկնել եմ Ռուսաստան և երգել այնտեղ»,- ասել է նա Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ:
Հունիսի 30-ին հաղորդվել էր, որ ջազ կատարող Նինո Կատամաձեն աջակցել է Թբիլիսիում ցուցարարներին և հայտարարել, որ այլևս չի պատրաստվում ելույթ ունենալ Ռուսաստանում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում