Ինչպե՞ս պայքարել բարձր ճնշման դեմ. 3 օգտակար խորհուրդ
Այս թեմայով
Եթե դուք հիպերտոնիա ունեք, ձեր բուժմամբ պետք է զբաղվի փորձառու բժիշկը: Սակայն կան պարզ միջոցներ, որոնք օգնում են կարգավորել ճնշումը:
Ավելի շատ քայլեք
Փորձեք ավելի հաճախ քայլել՝ օրական 30 րոպե: Քայլելը օգտակար է սրտանոթային համակարգի առողջության համար և օգնում է կարգավորել ճնշումը: Մասնագետների խոսքով՝ հաճախ քայլելը նվազեցնում է սիստոլոգիական ճնշումը:
Շնչեք
Մասնագետները խորհուրդ են տալիս շնչառական վարժություններ անել, որոնք հանում են սթրեսը, ակտիվացնում ռենինի վերամշակումը՝ ֆերմենտ, որը բարձրացնում է ճնշումը:
Օրինակ՝ պարզ շնչառական վարժություն
Նստեք աթոռի վրա
Մաքսիմալ թուլացեք
Ձեռքը դրեք կրծքին կամ որովայնին
Խորը շնչեք և արտաշնչեք, աշխատեք չմտածել կողմնակի բաների մասին
Երաժշտություն լսեք
Լսեք ձեր սիրելի երաժշտությունը, դրա շնորհիվ կլավանա հոգեբանական վիճակը, և հաճույքի հորմոն կառաջանա: Ճնշման համար նույնպես դա օգտակար է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում