Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ներկայումս ձերբակալված է Երևանում, վերընտրվել է «Սիստեմա» բաժնետրիկան ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Սիստեմա» ԲԺԿ-ի բաժնետերերը շաբաթ օրը կայացած ամենամյա հանդիպմանը վերընտրել են տնօրենների խորհուրդը նույն կազմով:
Այսպիսով՝, Քոչարյանի հետ միասին իրենց տեղերը պահպանել են նաև կորպորացիայի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, նախագահ ՝ Անդրեյ Դուբովսկովը, Segezha Group-ի նախագահ Միխաիլ Շամոլինը, «Սեստեմա»-ի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, "РТИ"-ի գլխավոր կոնստրուկտոր Սեգեյ Բոևը, "Вимм-Билль-Данн"-ի նախկին համասեփականատեր Դավիդ Յակոբաշվիլին, KPMG ռուսական բաժնի նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, Լյուքսեմբուրգից քաղաքական գործիչ Ժաննո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմմերը, և կորպորացիայի աուդիտի, ֆինանասական ռիսկերի կոմիտեի անդամ Աննա Բելովան:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում