Սասուն Միքայելյանը «նկատողություն» արեց պաշտպանության նախարարի խորհրդականին՝ իր անունը մոռանալու համար (տեսանյութ)
«Եռաբլուր» պանթեոնում Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը:
Ավետիսյանը միջոցառման մասնակիցներին ներկայացնելիս մոռացավ նշել Սասուն Միքայելյանի անունը:
Միքայելյանը «նկատողություն» արեց Վարդան Ավետիսյանին, վերջինն էլ հրապարակավ ներողություն խնդրեց և ներկայացրեց Սասուն Միքայելյանին:
«Ես ԵԿՄ նախագահ եմ ու Ազգային ժողովի պատգամավոր, էլ հաջորդ անգամ անունս չմոռանաս», – ասաց Սասուն Միքայելյանը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում