Թրամփը ջերմ վերաբերմունք է դրսևորել Արգենտինայի նախագահի կնոջ նկատմամբ
Ճապոնական Օսակա քաղաքում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջերմորեն ողջունել է Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադային:
Լուսանկարվելու ժամանակ Ավադան կանգնել էր իր ամուսնու՝ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ Բեն Սալմանի միջև: Թրամփը ձեռքը մեկնել է առաջին տիկնոջը, և ողջունելով նրան՝ համբուրել երկու այտերը:
Լուսանկարվելու արարողության ավարտից հետո ԱՄՆ նախագահն օգնել է Խուլիանային իջնել հարթակից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում