Ամերիկացի բժիշկները քաղցկեղը բուժելու նոր տարբերակ են գտել
Այս թեմայով
Ամերիկացի բժիշկները հայտարարել են, որ կարողացել են մշակել մի միջոց, որով հնարավոր է բուժել օնկոլոգիական հիվանդությունները:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, փորձագետները սկսել են օգտագործել մագնիսական նանոմասնիկներ, որոնց միջոցով հնարավոր է սպանել քաղցկեղածին բջիջները:
Հաղորդվում է, որ դրանք ներմուծվում են ուռուցքի մեջ, այնուհետև մագնիսական տարբեր հաճախականություններ են գործարկվում:
Արդյունքում՝ դրանք սկսում են տաքանալ՝ հասնելով 38 աստիճան ցելսիուսի:
Նշվում է, սակայն, որ այսկերպ ոչ բոլոր դեպքերում կարելի է արդյունքի հասնել: Այդ դեպքում առաջարկվում է այդ նանոմասնիկները ներմուծել երակային կամ որովայնային խոռոչի մեջ: