Սահակաշվիլին հետ է վերցրել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հայցը
Ուկրաինայի Գերագույն դատարանը կարճել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի՝ Ուկրաինայի քաղաքացիությունից իրեն զրկելու գործով վարույթը, գրում է 112.ua-ն՝ հղում կատարելով դատարանի համապատասխան հայտարարությանը:
Հաղորդվում է, որ Սահակաշվիլին հետ է վերցրել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անօրինական գործողությունների մասին հայցը, որի հետևանքով զրկվել էր քաղաքացիությունից:
Ուստի՝ գործը դատարանի որոշմամբ կարճվել է:
Ավելի վաղ, Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին Սահակաշվիլիին էր վերադարձրել Ուկրաինայի քաղաքացիությունը:
Վրաստանի նախկին նախագահն Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել 2015 թվականին՝ Պյոտր Պորոշենկոյի կողմից, սակայն 2 տարի անց նույն Պորոշենկոյի կողմից էլ զրկվել էր անձնագրից: