Ռեստորանի աշխատակիցը թքել է Թրամփի որդու վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, հայտարարել է, որ Չիկագոյի ռեստորաններից մեկի աշխատակիցը թքել է իր վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը:
«Դա ուղղակի զզվելի արարք էր»,- հայտարարել է նա։
Էրիկի խոսքով` այդ աշխատակիցը «էմոցիոնալ խնդիրներ» է ունեցելի։ Նա նաև նշել է, որ միջադեպի մեղավորը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն են։