ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Թուրքիան չի ստանա F-35 կործանիչները, եթե ձեռք բերի ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիայի կողմից С-400 համալիրների գնումը համատեղելի չէ F-35 կործանիչների ծրագրի հետ:
Վերջինս նշել է, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը տեղեկացրել է այդ մասին թուրքական կողմին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ դադարեցնում է թուրք օդաչուների վերապատրաստումը F-35 կործանիչների կառավարման համար, քանի դեռ Թուրքիան չի մտափոխվել ռուսական համալիրների ձեռք բերման հարցում:
Հայտնի է, որ ռուսական համալիրների մատակարարումները մեկնարկելու են հուլիսին, նախատեսվում է մատակարարումն ավարտին հասցնել մինչև տարեվերջ: