1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հուլիսի 2019թ., 00:00
Ադրբեջանը չի միացել Կրոնի ազատության նախարարական համաժողովի հայտարարությանը Գիտնականները հերքել են սուրճի ազդեցությունը քաղցկեղի դեմ պայքարում Ռոբերտ Քոչարյանի գործում ՍԴ-ի սխալվելն անթույլատրելի է. Հրայր Թովմասյան ՍԴ-ի դիմումից նրանք են դժգոհություն հայտնում, ովքեր իրենց հռչակել են եվրոպական արժեքների կրողներ Քրգործ է հարուցվել «Սևան ազգային պարկի» հատվածում մաքրման աշխատանքներ կատարող ընկերության դեմ Կոսովոյի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մասին Գիտնականները պատմել են, թե ինչպես տարեց տարիքում 30 տարով երիտասարդացնել ուղեղը «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց խաբել են. Արթուր Ղազինյան Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր ունենք. Փաշինյան Զորամասի հրամանատարի դրդմամբ N զորամասից հափշտակվել է ավելի քան 8 մլն դրամ. Գործն ուղարկվել է դատարան Տավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ. Դատախազություն Մե բանըմ պատմեմ, հիշեք...Ֆելիքս Ցոլակյանի պատմությունը, որ ամենալավ օդաչուները հայերն են (տեսանյութ) Քոչարյանի կողմից Երևան տանկեր մտցնելը բացարձակ ապատեղեկատվություն է. Քոչարյանի պաշտպան. Տեսանյութ Կիսաերեվակայական․․․ Ամուսինս նոր էր վերադարձել ՌԴ–ից, փայտի գործ չենք անում. Իջևանցի կինը պնդում է՝ ամուսնուն ապօրինի են ձերբակալել (տեսանյութ) Զելենսկին զրույցի ժամանակ մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ) Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ. (տեսանյութ) Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ Ալլա Պուգաչովան Յուրմալայում 500 հազար եվրո արժողությամբ նոր բնակարան ունի (լուսանկար) Պրակտիկայում չեմ հիշում, որ դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվեր. ԲԴԽ նախագահ Տրապիզոնում ամբոխը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, երբ նրանք լուսանկարվում էին «Քրդստան» մակագրությամբ շարֆերով (տեսանյութ) Հրաժարականից 9 ամիս անց երդում տված Նախշուն Տավարացյանը կրկին հրաժարական տվեց Մերկելին անհանգստացնում են եվրոպական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի փորձերը «Իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել, իսկ նրանք իմ բնակիչները չեն». Տավուշի մարզպետ Ես էլ էի հայտնվել Մխիթարյանի իրավիճակում. ադրբեջանցիներն ինձ սպառնում էին. Ալեքսանդր Կարապետյան ԱՄՆ Կոնգրեսում մութ ուժերի հեռացման ծես է կատարվել (տեսանյութ) Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը Պորոշենկոյին Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ չեն թողել, նա ստիպված է եղել նստել օթյակում Գերմանիայում երեխաներին կարմրուկի դեմ չպատվաստվելու դեպքում նախատեսված է 2500 եվրո տուգանք «Նրա համար դա պատվի հարց էր». Սաակաշվիլին հայտնել է՝ որքան ճշտապահ է եղել Զելենսկին իր ուկրաինական քաղաքացիությունը վերականգնելու հարցում Մերկելն՝ իր առողջական վիճակի մասին Թրամփը ցանկանում է թուլացնել դոլարը Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ ընկել է ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք Եվրահանձնաժողովի նոր նախագահը կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է Դրանք իմ բնակիչները չեն. Իջևանում տեղի ունեցածի մասին խոսելիս` Տավուշի մարզպետը բորբորքվեց (տեսանյութ) «Ռուսթավի 2»-ի ղեկավարությունը փոխվում է Դանակահարություն Երեւանում Աթենքում երկրաշարժը խուճապ է հարուցել Այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել. Քոչարյանի պաշտպան Կարեւոր հայտարարություն Պուտինից՝ Դոնբասի մասին Միջազգային ընկերություններն արտադրությունները տեղափոխում են Չինաստանից Զինվորական գործը ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է. մեզ պետք է լինել ամենաինտելեկտուալ բանակը. Փաշինյան Մոսկվան եւ Պեկինը համատեղ լուսնակայան կստեղծեն Մերկելն «այլ կյանքի» հույս ունի քաղաքականությունից հեռանալուց հետո Վերա Բրեժնեւայի զգեստները կարելի է վարձակալել ու կրել Քիչ առաջ կրկին Իջևան ժամանեցին մեծաթիվ ոստիկանական խմբեր Քոչարյանի գույքի վրա կալանքի հարցով դատախազության բողոքն անհիմն է, ամոթալի է նման բողոք դատարան ներկայացնելը. Պաշտպան Գ. Նազարյան. «Եթե հետեւություններ չանենք ավելի ծանր եւ բարդ իրավիճակում կհայտնվենք» ԶԼՄ-ները նշել են Ճապոնիայում անիմե ստուդիան հրկիզողին դրդող հնարավոր պատճառները Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը բարձրանում է Ռոբերտ Հովհաննիսյանը` Իսպանիայի շախմատային մրցաշարի հաղթող Լետիցիա Կաստան մերկացել է ամսագրի ֆոտոշարքի համար ԲԴԽ անդամներն այսօր հանդիպելու են խուզարկված դատավոր Դավիթ Գրիգորյանին Բախտներս բերել է՝ որևէ աշխատողի անունը Քոչարյան չի եղել, թե չէ նրան էլ կառգրավեին. Փաստաբանը խուզարկության մանրամասներ է ներկայացրել ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից. Վահագն Վարագյան Հետաձգվեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը 13 հոգու փոխարեն երթուղայինում 40 հոգի (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանը, «որպես բուտկա», սեփականաշնորհել է դատախազությունը» (տեսանյութ) Վրաստանի հանդեպ «գինու» պատժամիջոցների թեման փակ է. ՌԴ ԱԳՆ Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրվել Կանադայի դասընկերներիս հետ ընկերներ ենք մինչ այսօր․ Սիրուշո (լուսանկարներ) Կիևը Մոսկվային առաջարկում է միաժամանակ ազատ արձակել Սենցովին և Վիշինսկուն Ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ «F-35 ծրագրից Թուրքիայի բացառումը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի վրա». Թուրքիայի ՊՆ Պայթյուն Սիսիանում. կա մեկ զոհ Գյուլնարա Քարիմովան կալանավայրից հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանը սնվել է ՊՆ ուսումնական զորամասում (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին Իրանը հերքում է ԱՄՆ բանակի կողմից իրանական ԱԹՍ-ի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի ստվերը կամ ինչու են այսքան վախեցած իշխանությունները Եվրոն այսօր գնվում է 534 , ռուսական ռուբլին՝ 7.54 դրամ առավելագույն փոխարժեքով Մոսկվան ուզում է լինել վրաց ժողովրդի ընկերը «Մոսկվա-Երևան» չվերթի մանրամասները ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների դեմ պատժամիջոցների նախագիծ Երևանի տներից մեկում աղվես են բռնել Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը Ծագումով հայ 17 գիտնական ներառվել է ՌԳԱ ակադեմիկոսների թեկնածուների եւ թղթակից-անդամների ցուցակում Պորոշենկոյին թույլ չեն տրվել մտնել Եվրոպական խորհրդարանի նիստերի դահլիճ
Հարցում

Տնտեսության իրական հատվածում խղճուկ վիճակ է

«168 ժամ» թերթը գրում է.

«Որ ներդրումային կապիտալը խուսափում է Հայաստանի տնտեսությունից, հայտնի էր վաղուց։ Բայց որ բանկային կապիտալը ևս հետ է քաշվել, նորություն էր։

Մինչ վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունը մնացել է բանկերի վարկերի հույսին, պարզվում է՝ բանկերն էլ մոտ չեն գալիս տնտեսությանը։ Այն, որ վարկային գումարներն ավելացել են, դեռ չի նշանակում, թե դրանք ուղղվել են տնտեսություն։ Տնտեսության իրական հատվածում այդ առումով շատ խղճուկ վիճակ է։

Ու շատ զարմանալի է, թե ինչն է այդքան ուրախացնում Նիկոլ Փաշինյանին, որ վարկերն ավելանում են։ Վարկերի ավելացումը գուցե ուրախալի լիներ, եթե այդ գումարները գնային տնտեսություն։ Բայց արի ու տես, որ բոլորովին էլ այդպես չէ։


Վարկերի ավելացումը կրում է հիմնականում սպառողական բնույթ։ Այսինքն` մարդիկ այդ գումարները վերցնում են ոչ թե տնտեսական գործունեություն ծավալելու կամ տնտեսական ծրագրեր իրականացնելու, այլ՝ առօրյա կենցաղային խնդիրներ լուծելու համար։ Իսկ դա ամենևին էլ լավ օրից չի գալիս։

Արդյունաբերության ոլորտում, որը տնտեսության շարժիչ ուժն է, բանկերի վարկային պորտֆելը նույնիսկ նվազել է։ Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել, դա տեղի է ունեցել վարկավորման բավական բարձր աճի պայմաններում։

Վարկային շուկայում վերջին մեկ տարում ֆինանսական կազմակերպություններն իսկապես լուրջ ակտիվություն են դրսևորել։ Բանկերի վարկային պորտֆելի աճը հասնում է 15 տոկոսի, ինչը լուրջ ցուցանիշ է։

Կարևորը, սակայն, դա չէ, ինչը շատ հաճախ փորձ է արվում ներկայացնել՝ որպես մեծ ձեռքբերում։ Շատ ավելի կարևոր է, թե ինչի՞ հաշվին է եղել այդ աճը։ Այստեղ է, որ վարկային շուկայի իրական պատկերը դուրս է գալիս ջրի երես։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա ապրիլին, երբ Հայաստանում բուռն քաղաքական գործընթացներ էին, և տնտեսական ու ֆինանսական համակարգերը սկսել էին զգուշավորություն ցուցաբերել, արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը հասնում էր 499 մլրդ դրամի։ Ուղիղ մեկ տարի հետո կամ այս տարվա ապրիլին այն կազմել է 483 մլրդ դրամ։

Այսինքն` արդյունաբերության մեջ բանկերի վարկային ներդրումներն իշխանափոխությունից հետո ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են 16 մլրդ դրամով։

Սա շատ վատ միտում է։ Ինչքան էլ վարկերը թանկ հաճույք են տնտեսության իրական հատվածի համար, այնուհանդերձ ներդրումների բացակայության պայմաններում դրանք միակ փրկությունն են։ Բայց պարզվում է, որ վարկերն էլ են շրջանցում տնտեսությանը, կամ հակառակը` տնտեսությունը պատրաստ չէ վարկեր ներգրավել։ Դրա համար կարող են լինել բազում պատճառներ։ Ամեն դեպքում, առանձնապես տարբերություն չկա, բանկե՞րը չեն վստահում տնտեսությանը, թե՞ տնտեսությունը` վարկերին։ Երկու դեպքում էլ տնտեսությունը տուժում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan