1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 հուլիսի 2019թ., 00:00
Անգելա Մերկելը պետք է բուժզննման ենթարկվի. Բունդեսթագի պատգամավոր Տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագծով՝ գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն կլինի 42-ը Ուկրաինան կփոխի Հայաստանում իր դեսպանին 2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դառնում է քաղաքական շահերի գործիք․ Ուսանողական խորհրդի նախագահ Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա. Մարկ Էսպեր Ֆրանսիայի ավելի քան 60 դեպարտամենտ սահմանափակել է ջրի օգտագործումը երաշտի պատճառով ԱՄՀ տնօրենը հրաժարական է տվել «Բանանցն» ավելի ճիշտ կաներ, եթե խաղադաշտ դուրս չգար Սննդաբաժնում միջատներին ներառելը կարող է օրգանիզմը պաշտպանել քաղցկեղից Սեւանա լճի թափանցիկությունը կտրուկ աճում է. պնդում է Շրջակա միջավայրի նախարարությունը Արթուր Վանեցյանի հանձնարարականով խորհրդակցություն է անցկացվել Ռուստամ Բադասյանը պատրաստ է բժշկական հետազոտություն անցնել եւ արդյունքները ներկայացնել շահագրգիռ կողմերին. ԱՆ Պորոշենկոյի ճակատագիրը Փաշինյանի համար պետք է նախազգուշացում լինի. Atlantic Council Իմքայլական Բագրատ Թունյանն իրեն քննադատողներին դեգեներատ է անվանել եւ սպառնացել Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Մոլդովայի Դոբրուշա գյուղը միայն մեկ բնակիչ ունի (լուսանկարներ) Ռիհանան Հոլիվուդ Հիլզ թաղամասում գտնվող իր առանձնատունը վարձակալության է տալիս 35 000 դոլարով Սոչին նորից հեղեղվել է Ռուստամ Բադասյանի ազատումը զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր. Մարինա Խաչատրյան (լուսանկարներ) Իրանի իշխանությունները հաստատել են ֆրանսիաբնակ իրանուհի հետազոտողի ձերբակալությունը Իշխանությունները թույլատրել են հայկական եկեղեցի կառուցել Չելյաբինսկում Շաքարի գների ռեկորդային իջեցում Ռուսաստանում Խմբագրվում է զինծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկը. ՊՆ խոսնակ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակել Մերկելը կրկին նստած է լսել օրհներգը Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել ԱՄՆ-ն գտել է С-400-ի խոցելիությունը Թել Ավիվի մոտակայքում պայթյուն է որոտացել Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության պահեստում (տեսանյութ) Եվրամիությունն ապասառեցնում է ֆինանսական օգնությունը Մոլդովային Պաշտոնական. Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից Քաղաքացիական կամքի բացակայության դեպքում տրանսպորտային ոլորտում խնդիրները չեն կարող լուծվել. Պողոս Շահինյան «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկի ամբողջությամբ չբավարարող պատասխանը Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովում երկրի գործունեության վրա Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազությունը բողոք է ներկայացրել Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Պատգամավորը բացել է փակագծերը տրանսպորտի ոլորտի բարեփոխումների մասին Հայոց լեզու եւ գրականություն առարկայից դիմորդների 19.6 տոկոսը անբավարար է ստացել. ԳԹԿ–ն ներկայացնում է արդյունքները Կանանց հիմնական խնդիրը ՀՀ մարզերում աշխատանքի բացակայությունն է. փոխնախարար Լառա Ահարոնյանը՝ Ղարաբաղի պատկանելիության մասին. Իմը լինելու կոնցեպտը ես չեմ հասկանում. Տեսանյութ Ուկրաինայում ուժի մեջ է մտնում պետական լեզվի մասին օրենքը Ուկրաինայում կարուսել է վթարվել (տեսանյութ) Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է օպերատիվ շտաբ Երեւանում 3D հետիոտնային անցում է գծվում Սեւանի ջրի մակարդակի իջեցման հարցում մեղավոր է ողջ հայ ժողովուրդը. փորձագետ Նոր բջջային հավելվածը կկարողանա պարզել դեպրեսիան պացիենտի ձայնով Հունական կղզու օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռը զբոսաշրջիկներին «քշել» է իրենց կանգնած տեղերից (տեսանյութ) Գիտնականները նշել են տարեց հասակում իմացական կարողությունների խախտումների ռիսկը նվազեցնելու հասանելի միջոցի մասին Թել Ավիվի մոտակայքում պայթյուն է որոտացել Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության պահեստում (տեսանյութ) Զելենսկին միանգամից 12 դեսպանի կհեռացնի Լենա Նազարյանի համար գործընթացների անունները կարեւոր չեն. «Այդ գործընթացը անելու ենք. հիմա դրա անունը կդնենք վեթինգ, թե բարեվարքություն, նշանակություն չունի» Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկել է ավտոճանապարհների նորոգումը Բանակից հուլիսից հետո զորացրվածները չեն կարողանա մասնակցել քննությունների լրացուցիչ փուլին Եվրամիությունը երկարացրել է պատժամիջոցների ժամկետը Հյուսիսային Կորեայի դեմ «Չքաղաքականացնել...». Մկոյի նոր լուսանկարը ԱՄՆ ՌՕՈւ-ն նախազգուշացրել է այլմոլորակայիններ տեսնել ցանկացողներին լուրջ հետեւանքների մասին Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց նստացույց են սկսել Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը «կրակի հետ է խաղում» «Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը «հիվանդ» է, բայց դեռ մեռած չէ». Ֆեդերիկա Մոգերինի Ամենահարուստ մարդն ունի նոր ընկերուհի Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բացառել է Ասանժի արտահանձնումն այնպիսի երկրի, որտեղ մահապատիժ է գործում Հրապարակային խնդրեք, կմտածեմ դիմում գրելու մասին. ԵՊՀ աշխատակից Թրամփն ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններից դժգոհողներին կոչ է արել հեռանալ երկրից ԲԴԽ նիստ՝ Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը Վտանգավո՞ր է արդյոք ֆեյսբուքում ծերանալը «Մենք կանենք դա». Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգեր արտադրելու նպատակ ունի Երկիր, որն ունի իր Վատիկանը․ բելգիական հեռուստաընկերությունը՝ Հայաստանի մասին ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իրանի ԱԳ նախարարի՝ ԱՄՆ-ում տեղաշարժի սահմանափակման առնչությամբ Տաթևիկ Ռևազյանի հետ պարապել են, որպեսզի ասուլիսին «ջրից չոր դուրս գա» Էրդողան. S-400-ը Թուրքիայում ամբողջովին տեղակայված կլինի մինչև 2020-ի ապրիլ Լոս Անջելեսում Մխիթարյանին դիմավորել են «Արարատ 73-ի» ֆուտբոլիստները Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու Սամվել Կարապետյանի եղբորդորդուն մեղադրանք է առաջադրվել Ավելի լավ է ոչինչ չանել, քան անել ոչինչ Ինչ որոշեցին բանակցություններում վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածի մասին. Դավիթ Գարեջա Ճանապարհային անվտանգության ոլորտում սպասվող բարեփոխումները․ ուղիղ Նոր ՋԷԿ-ի պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան 6.4 մլն դոլարի խնայողություն է ապահովվել. պարզաբանում Թրամփը պատերազմ չի ցանկանում Իրանի դեմ. Զարիֆ Հովտային և նախալեռնային շրջաններում՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ԱԻՆ
Հարցում

Վարչապետը դեռ հնարավորություն ունի շտկել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և ասել՝ Վահե ջան, առաջնորդվի՛ր Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք ՀՀ-ում ստեղծված իրավիճակը՝ կապված Սահմանադրական դատարանի հետ, այլ պետություններում եղել է, թե՝ ոչ։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ 180-ից ավել պետություններ կան և բոլորի պրակտիկան դժվար է ուսումնասիրել։ Միևնույն ժամանակ չբացառեց, որ նման դեպքեր կարող են գրանցված լինել հետամնաց պետություններում։

«Կարող են գտնվել աֆրիկյան պետություններ կամ 2-րդ, 3-րդ կարգի պետություններ, որոնց համար իրավունքի գերակայություն, սահմանադրականություն, սահմանադրական իրավունք և այլ նման կատեգորիաներ չկան։ Նրանց մոտ միգուցե նման բան եղել է, բայց իրեն հարգող պետությունը, իշխանությունը երբեք նման ձևով դատական իշխանության վրա չէր հարձակվի, սա ակնհայտ հարձակում է ու անընդունելի»,- ասաց նա։

Ղազինյանն իշխանության նման գործելաոճի նպատակները չի հասականում։ Նրա գնահատմամբ՝ իշխանության մի թևը փորձում է իր ունեցած պատկերացումները թելադրել ամբողջ իշխանությանը, բայց, ըստ նրա, ներսում կան դիմադրության օջախներ։ Նրա կարծիքով՝ իշխանության ներսում էլ հասկանում են, որ ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, իրավական չէ, բայց դեռևս հետ քայլ իշխանությունը չի անում։

«Ներկայումս ընթանում է գործընթաց, դեռևս այն չի հանգուցալուծվել, հայտարարությունն արված է, բայց այն հետ չի կանչվել, չի ասվել, որ «ես սխալվել եմ, իհարկե, ես չեմ կարող իրականացնել ՍԴ նախագահի լիազորությունները»։ Տեսնենք, թե սա ուր կգնա, բայց մի բան միանշանակ է՝ իրավունքն ու Սահմանադրությունը ստատիկ են, և այդ առումով՝ իրավաբանական հանրույթը հավատարիմ մնաց իր սկզբունքներին, իր մասնագիտական որակներին ու չդավաճանեց արժեքները։ Հատուկենտ մարդիկ էին, որոնք շատ մեծ վերապահումով փորձեցին դրական լույսի ներքո մեկնաբանել այն, ինչ ասաց Վահե Գրիգորյանը, բայց, իհարկե, շատ խոցելի դիրքորոշում ունեն»,- շարունակեց Արթուր Ղազինյանը։

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է ՀՀ-ում, իրականում, հանդիսանում է իրավական անվտանգության լրջագույն մարտահրավեր, որի առջև ՀՀ-ն կանգնած է արդեն մեկ տարի։ Արթուր Ղազինյանը շեշտեց, որ ամեն օր խախտվում են Սահմանադրության, ինչպես նաև օրենքների տարբեր դրույթներ։

«Այսօր ժողովո՞ւրդ, թե՞ սահմանադիր կարգի հարաբերակցություն՝ այս առումով խնդիր կա, քանի որ փորձ է արվում մեկը մյուսից բարձր դնել։ Շատ է շահարկվում ժողովրդի անունը, թերևս, սա այսօրվա իշխանությունների բրենդն է, որ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն է և այլն: Այսինքն՝ հնչեցվում են բառեր, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն կառավարության ու իշխանության ամենօրյա գործունեության հիմնական ուղենիշից։ Թե ինչպես այս իրավիճակը կհարթի իշխանությունը, կարծում եմ, որ դա իշխանության խնդիրն է, ոչ թե մեր: Եթե կորոշի գնալ մինչև վերջ, ապա լուրջ վարկանիշային հարված կլինի այսօրվա իշխանությանը։ Եթե ինչ-որ մի պահ կանգ առնեն ու տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել այս մեկ տարվա ընթացքում, վերաիմաստավորեն անցյալը, նայեն դեպի ապագա, ապա հնարավոր է, որ բան փոխվի։ Չգիտեմ, թե այսօրվա իշխանությունն ինչքանով է ունակ սա անելու, բայց սա պիտի արվի»,- շարունակեց Ղազինյանը։

Վերջինս նկատեց, որ իրավաբանական ու մասնագիտական հանրույթը ստեղծված իրավիճակին հստակ տվել է իր բացասական գնահատականը։ Նա նշեց, որ այս խումբը շատ լավ հիշողություն ունի, և ՀՀ օրենքների ոտնահարումը, ինչպես նաև մայիսի 19-20 դատարանների նկատմամբ ոտնձգությունը չի մոռացվի և ամեն պատեհ առիթով անընդհատ կդրվի իշխանության առաջ։

«Օրենք է խախտվել, Սահմանադրություն է խախտվել, և ինչ-որ պահի տրվելու է իրավական գնահատական։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, պետք է խոստովանեմ՝ առաջին խախտումը չէ, այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ այդպիսի խախտումներ են եղել։ Հետագայում կտրվի իրավական գնահատական, պետք է ՀՀ որևէ իշխանության կողմից իրավական անվտանգության սպառնալիքներ առաջացնելը բացառվի»,- ավելացրեց նա։

Արթուր Ղազինյանի խոսքով՝ իշխանությունը դեռևս հետքայլ չի արել, քանի որ նահանջել չի սիրում, ավելին՝ կարծում է, որ իրենք բացարձակ ճշմարիտ են։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունն ու դատական համակարգը հաշտության եզրեր կգտնեն, եթե իշխանությունը որոշի վերանայել իր մարտավարությունը, գտնել իր մեջ ապաշխարելու համարձակություն և ասել, որ սխալվել է։ Ըստ նրա՝ ՀՀ վարչապետը դեռևս հնարավորություն ունի շտկել թե՛ դատական համակարգի, թե՛ ՍԴ-ի հետ կապված սխալները։

«Կարծում եմ՝ քանի դեռ որոշակի դրական վերաբերմունք պահպանվում է այսօրվա իշխանության նկատմամբ, այսինքն՝ սխալները դեռևս ներվում են, անտեսվում են, քանի որ նոր են, անփորձ են, չունեն պետական կառավարման փորձառություն, ինչ-որ տեղ նաև չունեն գիտելիք, կարող է իշխանությունը շտկել ներկա սխալները։ Անփորձությունը և նմանատիպ երևույթներն օբյեկտիվ են, որոնք կարծում եմ՝ ցանկացած մարդ հասկանում է և ներողամտաբար կարող է ժպտալ՝ մոտավորապես այսպես ասելով՝ «հա, դե, էրեխեք են, հիմա սխալվում են»։ Ամեն դեպքում պետք է իշխանությունն ինչ-որ բան փորձի անել այս ուղղությամբ և ասել, որ Վահե ջան, մի քիչ զգույշ արտահայտվիր, այդ դեպքերում փորձիր մշտապես առաջնորդվել Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ»,- եզրափակեց Արթուր Ղազինյանը։

website by Sargssyan