Զելենսկին հրահանգել է ուկրաինական բանակը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրահանգել է երկրի Զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթաց սկսել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, նոր չափանիշների սահմանումը կմեկնարկի արդեն 2020 թվականին:
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ տվյալ աշխատանքը «չպետք է արհեստական նմանակում լինի», այլ պետք է դառնա «ուկրաինական բանակի բարեփոխում իրական քայլերով»: «Միևնույն ժամանակ մենք պետք է հիշենք, որ հիմնական արժեքը մարդն է», - ընդգծել է Զելենսկին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Զինված ուժերի հատուկջոկատայինների 140-րդ կենտրոնի զինվորականները դարձել են ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի՝ պատմության մեջ առաջին զինծառայողները, որոնք վերապատրաստում են անցել ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի ստորաբաժանման կարգավիճակում: Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին նրանց կներգրավեն 2020 թվականից: