Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը ռուսաստանցիներին հորդորել է այցելել Հայաստան
Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը ռուսաստանցիներին կոչ է արել ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում՝ Ինստագրամում անելով գրառում այդ մասին եւ տեղադրելով հայրենիքի մասին տեսանյութեր։
«Ինձ հաճախ են հարցում, թե ինչու Հայաստան, եւ ոչ Վրաստան։ Չէ որ ծնվել եմ Վրաստանում։
Հայաստանն իմ հայրենիքն է։ Ես ծագումով հայ եմ, ծնողներս Երեւանից են, ես այնտեղ ապրել եմ մինչեւ 6 տարեկան։
Եվ իմ հայրենիքն եմ համարում իմ ծագման երկիրը, իմ նախնիների երկիրը, ոչ թե ծննդավայրս։
Անկասկած Վրաստանը նույնպես ցնցող է եւ իմ սրտում ունի առանձնահատուկ տեղ, բայց հիմա խոսքը Հայաստանի մասին է։
Հայաստանն ամենագեղեցիկ երկիրն է, որը կարող է զարմացնել եւ գրավել ձեր սիրտն առաջին հայացքից։ Դիտեք տեսանյութը մինչեւ վերջ եւ համոզվեք։
Դուք գիտե՞ք, որ Հայաստան մուտքի համար ձեզ պետք չէ ոչ վիզա, ոչ արտասահմանյան անձնագիր։ Բոլորը հասկանում են ռուսերեն, հայերը ձեզ միշտ կհասկանան։ Այո, ճիշտ հասկացաք, հավաքեք ճամպրուկը եւ ուղիղ՝ օդանավակայան։
Ես պարտադիր ցանկանում եմ այս տարի լինել Երեւանում։ Իսկ դուք այս ամռանը պատրաստվո՞ւմ եք այցելել Հայաստան։ Հնարավոր է՝ մենք այնտեղ կհանդիպենք իրար»,- գրել է Յանա Եգորյանը։
Մենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունն ու միշ... ԵՄ սկուտեղի վրա Հայաստանին սպասվում է վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Փաշինյանի դրսի տերերը պահանջում էին, որ Զելենսկուն Հայաստանում պատվով, փառքով ընդունեն․ վերլուծական Ովքե՞ր են Ամերիաբանկ-ի հետ բանակցող BOGG-ի բաժնետերերը. փորձագետի մեկնաբանությունը Ռուսաստանը Հայաստանը զիջեց Թուրքիային Հայերը մեզ սովորեցնում են, որ երկու ուժերի միջեւ ըն...Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 1 ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին 2 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 3 ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար 4 Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ 5 Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը 6