Առաջին տիկնոջ կադրը դարձել է մամուլի խոսնակ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մամուլի խոսնակ Ստեֆանի Գրիշեմը կդառնա Սպիտակ տան մամուլի խոսնակ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Մելանյա Թրամփը։ «Ուրախ եմ տեղեկացնելու, որ Ստեֆանի Գրիշեմը կլինի Սպիտակ տան հաջորդ խոսնակը եւ արտաքին կապերի բաժնի տնօրենը։ Նա մեզ հետ է սկսած 2015 թվականից։ Նախագահը եւ ես չենք կարող այլ ավելի հարմար թեկնածու ներկայացնել»,- ասված է Մելանյա Թրամփի հայտարարության մեջ։ Ներկայիս խոսնակ Սառա Սանդերսը կթողնի պաշտոնը այս տարվա հունիսի վերջին։