Վլադիմիր Կլիչկոն տարածել է այրվող զբոսանավից փրկվելու տեսանյութը
Ուկրաինացի նախկին բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն թվիթերյան իր էջում տարածել է այրվող զբոսանավից փրկվելու տեսանյութը:
«Զգո՛ւյշ եղեք ձեր ցանկություններում. ճակատագիրը ադրենալինի իմ տենչանքը բառացիորեն ընդունեց, և կիրակի երեկոյան մեր նավարկությունն ավարտվեց հրդեհով: Հարազատներս և ընկերներս տարհանվել են առափնյա ծառայության և հրշեջների կողմից: Մի՛ անհանգստացեք, մեզ հետ ամեն ինչ կարգին է»,- գրել է Կլիչկոն:
Դեպքը տեղի է ունեցել իսպանական Իբիցա կղզուց Մայորկա նավարկելու ժամանակ: Հրդեհը բռնկվել էր զբոսանավի շարժիչի սրահում:
Տեսանյութը՝ այստեղ