Վրաստանը վտանգի մեջ է. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի իշխանության քայլերն անօրինական է համարում: Սաակաշվիլին նման կարծիք է հայտնել «Միասնական ազգային շարժում» կուսկացության քաղխորհրդի նախագահ, պատգամավոր Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք առաջադրելուց հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Իվանիշվիլիի անօրինականությունները պետք է ավարտվեն: Ոչ մի դեպքում չպետք է նրան թույլ տանք ձերբակալել Մելիային»,- ասել է Սաակաշվիլին և հավելել, որ Վրաստանը վտանգի մեջ է:
Վրաստանի Գլխավոր դատախազությունը Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց անկարգությունների կազմակերպման փաստով քննություն է սկսել Նիկանոր Մելիայի դեմ: Հունիսի 26-ին նա հրավիրված է Գլխավոր դատախազություն` մեղադրանքի առաջադրման համար: Վրաստանի Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է խորհրդարանին` պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և դիմել է մեղադրյալի նկատմամբ կալանք սահմանելու համաձայնություն ստանալու համար: