Այսօր՝ 22 հունվարի 2020թ., 00:00
Վարչապետն այսօր ԱԺ-ում կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքներին Արմավիրում հայրը բռնաբարել է 13 տարեկան դստերը, որը հղիացել է Ռուսաստանը ստուգումներ կիրականացնի սահմանային անցակետերում՝ կանխելու Չինաստանից նոր վիրուսի տարածումը Առաջիկա երկու օրերին ձյուն է սպասվում. ԱԻՆ Խորհրդարանն ընդունել է մի շարք օրենքներ, այդ թվում բանկային գաղտնիքի բացման մասին Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը. Գուրգեն Եղիազարյան Երեւանը պատրաստվում է ունենալ «կանաչ» տրանսպորտ. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել Կեղծ պրոֆեսորը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման այն բանի համար, որ ստիպել է կանանց իրենց հոսանքահարել Microsoft-ը փոխում է Windows 10-ը «Գոլդեն փելես». «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը Օրվա հանդիպումների անոնս «Կոռեկտ պահեք ձեզ». լեզվակռիվ ԱԺ-ում Ռուբինյանի և Մարուքյանի միջև Կրակել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորի աշխատասենյակի պատուհանին Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է ՍԴ նախագահին սպառնացող ոստիկանության սերժանտը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության Հրայր Թովմասյանին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է ՀՀ՝ հարցաքննվելու Սա նշանակում է գնաճ կամ բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում Ես Ձեր «քաղաքքակիրթ» ջանին մեռնեմ Լիբանանի նոր կառավարության մեջ հայուհի է ընդգրկվել 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է. Զրույց քաղաքացու հետ. Ամանորյա պետական ծախսեր Իսկ մեզ անասնապահներ պետք չեն ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Քվեարկում են նախորդ օրը քննարկված նախագծերը (ուղիղ) Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում. Արդեն թիմ է հավաքում ԲՀԿ-ին կպատժե՞ն. «Իմ քայլում» որոշել են չբավարարվել «մանր-մունր» սանկցիաներով Ի՞նչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին․ ԱԱԾ-ն լուրջ տեղեկություններ է հայտնաբերել Լիբանանի վարչապետը խոստացել է բավարարել ցուցարարների պահանջները Կառավարությունը կողքից է հետեւում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել Գյուղերում մորթը կրճատվել է. շուկաներում խուսափում են առանց թղթի միս վերցնել. թանկացման սպասում կա Քրեական ենթամշակույթի դեմ պայքարող նախարարը սպառնում է քրեական ենթամշակույթ կրողների ոգով եւ ոճով Նոր տարում նոր «վոյաժներ» Մսի սակավությունն ազդել է նաեւ մսամթերք արտադրողների վրա. կրճատել են քանակն ու տեսականին «Ինձ անպետք մարդ եմ զգում». Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս. «Պուլտ չեն տալիս» Ո՞վ է «մենքը», և այդ ի՞նչ «հեքիաթ»ի մեջ էր ապրում․ Վահան Իշխանյան Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու Դիվանագիտական կորպուսում սպասվում են լուրջ անակնկալներ. դա կվերաբերի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը Լիբանանում նոր կառավարություն են ձեւավորել Հեղափոխական իշխանությունից հոգնած նախկին հեղափոխականի բանաստեղծությունը Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի՝ իրավաբանական ընկերություն բացելու ծրագրերի մասին «Վանաձոր» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ ԱՄՆ Սենատում սկսվում է Թրամփի իմփիչմենթի գործով լիարժեք դատական գործընթացը Դուբայում ներկայացվել է Design-1 նորագույն սպորտային մեքենան (լուսանկարներ) Փորձագետները հաստատել են Վան Գոգի «մտահոգ» ինքնադիմանկարի իսկությունը «Ինտերը» հերթական առաջարկը կկատարի «Տոտենհեմին» «Իմ ամենաթանկը․․․ նա լքեց ինձ»․ մահացել է Եվա Ռիվասի մայրը Հյուսիսային Կորեան կարող է ստիպված լինել նոր ուղի ընտրել Չլիներ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, այս իշխանությունը ճնշումներ չէր գործադրի դատական համակարգի վրա. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Ով է ընդգրկվել Ռուսաստանի նոր կառավարության կազմում ԱՄՆ-ն միանում է «Մեկ տրիլիոն ծառ» նախաձեռնությանը Ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը. Արտակ Դավթյանը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերություններին Աչաջրի բնակիչները հույս ունեն, որ գործը բողոքի գործողություններին չի հասնի Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության գործից Էմինեմը ռեփի ընթերցման արագության ռեկորդ է սահմանել (տեսանյութ) Գազի սակագինը 1 խմ համար կբարձրանա 10-15 դրամով (Տեսանյութ) Կա քաղաքական պատվեր, որ պարոն Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. փաստաբան Իրանցի պատգամավորը Թրամփի գլխի համար 3 մլն դոլար է խոստացել Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը ՍԴ-ն մերժել է Քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել Հայաստանում շարունակում է գործել անպատժելիության մթնոլորտը․Զարուհի Փոստանջյան Փոխվարչապետը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ Հեղափոխությամբ ծնվածներին հանգիստ չի տալիս «գավրոշից ավելի գավրոշ» լինելու ձգտումը․Արթուր Ղազինյան Ոստիկաններն այլևս սահման չեն պահի, նրանք պետք են Երևանի խրամատներում Բենզեման պատրաստ կլինի «Ռեալի» առաջիկա խաղին Մեծ Բրիտանիան հրաժարվել է արտասահմանում ներդրումներ անել ածխային էնեգետիկայում Սպանդանոցային մորթը հանգեցնելու է մսամթերքի անվերահսկելի թանկացման․ ՀՅԴ ՀՀԿ–ից պրծնողը վաղը հաստատ ձեզանից էլ կպրծնի.անասնապահ Հրաժարականից հետո Մեդվեդեւը Instagram-ում «ազատվել» է բոլորից Ինտերպոլի նախկին ղեկավարը Չինաստանում դատապարտվեց 13,5 տարվա ազատազրկման Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Իտալիայի, Գերմանիայի եւ Հունաստանի հետ Embraer-ը եւ Boeing-ը, հնարավոր է, ստեղծեն նոր տուրբոպտուտակավոր օդանավ Հանձնուքում առկա նռների վրա թմրամիջոց է հայտնաբերվել Բիզաչա. ևս մեկ իտալական քաղաք, որտեղ կարելի է տուն գնել 1 եվրոյով՝ առանց պարտադիր ներդրումների Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու․ Գյումրու մարզպետը՝ «Իմ քայլի» պատգամավորին Զանգվածային անտառատնկումները հանգեցրել են գետերի ծանծաղմանը Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին (տեսանյութ) Դմիտրի Խառատյանը 60 տարեկան է. հայկական ազգանվամբ կապուտաչյա շիկահերը նշում է հոբելյանը «Ցանկանում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին». Սաթի Սպիվակովան՝ հայ և ադրբեջանցի օպերային երգիչների շուրջ ծագած սկանդալի մասին
Հարցում

Պապը եկել էր, որովհետև Գյումրին ապագան է. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գյումրիի հենց սրտում՝ Եվրոպայի հրապարակում է գտնվում Ֆրանցիսկոս պապի այցին նվիրված հիշատակի կոթող-հուշարձանը։ Այն բացվեց այցից մեկ տարի անց։ Կոթողի խորանը, որտեղ Հռոմի պապը 3 տարի առաջ այս օրը մատուցեց Սուրբ պատարագ, խաչքարը և այցի մասին պատմող լուսանկարները ապագայի սերունդների համար են, որ տեսնեն ու իմանան քաղաքի պատմության կարևոր իրադարձություններից մեկի մասին։

Հռոմի պապն անձամբ էր ցանկացել իր այցի օրակարգում ընդգրկել Գյումրին։ Ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ կա կաթոլիկ համայնք կամ պապական հիվանդանոց։ Գյումրին իրականում խորը, ժամանակակից ու առանձնահատուկ հետաքրքիր քաղաք է՝ իր դիմագծով, պատմությամբ, ավերիչ տարեթվերով, իր դժվարություններով հանդերձ՝ ապրելու և հավատքի գեղեցիկ օրինակ:

Գյումրին մետրոպոլիս է, որովհետև ունի հարյուրամյակների քաղաքային կենսագրություն, իրար հետ հանգիստ ու սիրով հարաբերվող բազմազգ ու բազմաշերտ հասարակություն։

Գյումրին իր մեծ պոտենցիալով, թերևս, կարիք ունի ինքնավերլուծության ու ինքնաարտահայտման` հասկանալու իր անցյալը, իր ներուժն ու ապագան։ Այդ ինքնագիտակցումը կբերի առաջին հերթին նոր հայացքի ու նոր, հստակ ինքնագնահատականի, այն, ինչ մենք հաճախ չէինք տեսնում, բայց տեսավ Հռոմի պապը։

Նա տեսավ տարիների անդադար հարվածներից ու մեծ աղետից հետո նորից ոտքի կանգնող, ոգով ամուր մի ժողովրդի` մեծ հավատով ու անսահման սիրով: Տեսավ հենց Գյումրիում։

Տեսավ Գյումրվա հյուրընկալության կատարյալ մի օրինակ` Հայ առաքելական եկեղեցու, նրա հավատավորների ու հոգևոր առաջնորդի ջերմ ու եղբայրական ընդունելությամբ: Իր սրտի խոսքն էր, որ ասաց Գյումրիում. «Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել. նա այցելել է ձեր ժողովրդին։ Աստված բնակվում է սիրողի մեջ. Աստված բնակվում է որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ տկարներին և աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան, ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին»:

Պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր. այն արձանագրումն էր քաղաքի դժվարությունների, բայց և նրա փայլուն ապագայի հանդեպ անկոտրում հավատի։ Պապը եկել էր, որովհետև Գյումրին ապագան է»։

 

website by Sargssyan