Վրացական պատվիրակությունը կմասնակցի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին
Հինգշաբթի Երեւանում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ տնտեսական համագործակցության գծով։ Վրացական պատվիրակությունը կգլխավորի ենթակառուցվածքի եւ տարածաշրջանային զարգացման փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին։
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, ինչպես եւ նախատեսված էր, տեղի կունենա հունիսի 27-ին Երեւանում։ Վրացական կողմից կմասնակցի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, հայկական կողմից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։