Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի
Հունիսի 25-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակ ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Արչիլ Թալակվաձեն. գրում է aliq.ge-ն: Այս պաշտոնում Թալակվաձեն փոխարինելու է Իրակլի Կոբախիձեին, ով` հիշեցնենք հունիսի 21-ին հրաժարական տվեց: Թալակվաձեի թեկնածությանը կողմ է քվեարկել 94 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: