Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ կալանավորելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դատարանը նաև բեկանեց Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ:
Նշենք, որ Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխվել էր Արցախի նախկին և ներկայիս նախագահների անձնական երաշխավորությամբ, ապա գործի քննությունը կասեցվել էր՝ այն ուղարկվելով Սահմանադրական դատարան։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։