Ինչո՞ւ են ցանկանում ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով «5-րդ ալիքի» հարցերին, ընդգծել է, որ իրեն հետապնդման են ենթարկում նաեւ այն պատճառով, քանի որ իր անցյալը և իմ տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով:
Մեղրին հանձնելու վերաբերյալ խոսակցություններին նա արձագանքել է՝ նշելով, որ ինքը հող հանձնող չէ, այլ հող գրավող․ «Երբ դարձա Արցախի ղեկավարը, Արցախի տարածքի ուղիղ կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր, երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև 7 շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները Ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում: Ամեն մարդու աշխատանք պետք է գնահատել նաև այդ տեսանկյունից՝ ինչ վիճակում է ընդունել, ինչ վիճակում է հանձնել»: