Վրաստանի նախագահը մարդկանց արձագանքը բնական է համարել, բայց զարգացումները՝ ոչ ճիշտ
«Euronews»-ի հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադառնալով վերջին օրերին Թբիլիսիի զանգվածային ցույցերին, «շատ բնական» է համարել մարդկանց արձագանքը, միաժամանակ նշելով, թե չի կարծում որ իրադարձությունները պետք է զարգանան այդ ուղղությամբ:
«Երկրին ամենաշատը հանդարտություն է անհրաժեշտ և ներքին կայունություն: Ռուսաստանի հետ հարաբերությունները քաղաքական խնդիր է: Հուսով եմ այն ինչ-որ ժամանակ կլուծվի: Բայց Վրաստանը զարգանում է և մենք մի հեռանկար ունենք, մի ուղի ու դա Եվրամիությունն է: Ահա թե ինչն է ամենակարևորը»,- ասել է Վրաստանի նախագահը: